ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ՊԱՏԱՐԱԳ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ

Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երկուշաբթի 26 դեկտեմբեր 2016-ին Սրբոյն Ստեփանոսի նախասարկաւագին եւ առաջին մարտիրոսին տօնն է:

Այս տօնը մեր թեմում յայտարարւած է որպէս Սարկաւագաց եւ դպրաց դասերի օր:

Արդարեւ, այս առիթով, երկուշաբթի 26 դեկտեմբեր 2016-ի առաւօտեան Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր Եկեղեցում հանդիսաւոր ս. պատարագ է մատուցւելու:

Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 9:00

Սկիզբ ս. Պատարագի՝ ժամը 10:00

Քարոզ՝ ժամը 11:00

Յաւարտ ս. պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն ի տէր հանգուցեալ սարկաւագների, դպիրների եւ երգեցիկ խմբերի հանգուցեալ անդամ-անդամուհիների հոգիների խաղաղութեան համար:

Հրաւիրում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, ներկայ լինելու ս. պատարագին, հաղորդւելու համար Ս. Ստեփանոսի նահատակութեան խորհուրդով: