×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201612/2016121401
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201612/2016121401

Իրանում Մարդաբանութեան կենտրոնի հիմնադրման 80-ամեակի համագումարը

Երկուշաբթի, թւականիս դեկտեմբերի 12-ին, Թեհրանի Ազգային Թանգարանում եւ մշակութային ժառանգութեան ու զբօսաշրջութեան գիտա-հետազօտական համագումարների դահլիճում մեկնարկեց Իրանում Մարդաբանութեան կենտրոնի հիմնադրման 80-ամեակի առիթով կազմակերպւած ցուցահանդէս-համագումարը:

Դեկտեմբերի 11-ի մեր համարում արդէն անդրադարձել էինք, որ Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանին յատկացւած տաղաւարում, առանձին երեք սեղաններով ներկայացւած են «Ալիք» օրաթերթը, «Արտակ Մանուկեան» թանգարանը եւ «Պայման» պարբերականը:

Բացման հանդիսութեանը ելոյթներով հանդէս եկան Մարդաբանութեան գիտահետազօտական կենտրոնի նախագահ դոկտ. Հասանզադէն, Իրանի Ազգային թանգարանի տնօրէն դոկտ. Նոքանդէն, համալսարանների դասախօսներ, ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային կոմիսիոնի քարտուղար դոկտ. Նասիրի Ղիդարին ու համալսարանի դասախօսներ եւ մասնագէտներ:

Ցուցահանդէսը շարունակւեց նաեւ երեքշաբթի դեկտեմբերի 13-ին, առաւօտեան ժամը 9-ից մինչեւ կէսօրւայ ժամը 12-ը:

{gallery}201612/2016121401{/gallery}