×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201612/2016121402
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201612/2016121402

Վեհափառ Հայրապետի այցելութեան առաջին օրը

«ԱԼԻՔ» - Երեքշաբթի, դեկտեմբերի 13-ին մեկնարկեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Թեհրան կատարած պաշտօնական եւ հայրապետական այցը, որը յագեցած էր պետական համագումարով, ժողովրդական դիմաւորումով եւ թեմիս ազգային իշխանութեան հետ հանդիպումով:

Առաւօտեան Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընկերակցութեամբ Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի հոգեւոր առաջնորդների, եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչների, այցելեց Իսլ. Մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութիւն, դիմաւորւելով նոյն կազմակերպութեան նախագահ դոկտ. Աբուզար Էբրահիմիի, կրօնների երկխօսութեան միջազգային կենտրոնի նախագահ՝ դոկտ. Մոհամմադ Մեհդի Թասխիրիի եւ պատկան պատասխանատուների կողմից եւ կայացաւ մասնաւոր հանդիպում:  Ապա նոյն կազմակերպութեան «Հոսէյնիէ Ալզահրա» դահլիճում մեկնարկեց Կիլիկիոյ կաթողիկոսութեան հայոց եկեղեցու եւ իսլամի միջեւ կրօնական երկխօսութեան 7-րդ շրջանը, «Տարածաշրջանում բրտութեան ու ծայրայեղականութեան կանխման գծով կրօնական բարոյականութեան եւ բանականութեան դերը» խորագրով երկօրեայ խորհրդաժողովը, ուր ելոյթներով հանդէս եկան Վեհափառ Հայրապետը, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իսլամ աշխարհի հարցերով յեղափոխութեան առաջնորդի խորհրդական այաթ. Մոհամմադ Ալի Թասխիրին, դոկտ. Էբրահիմին, հոջ. Մոհամմադ Մեհդի Թասխիրին եւ միջազգային օրէնքի դասախօս Նորա Պայրագդարեանը:

Կէսօրին Վեհափառ Հայրապետը շքախմբի ուղեկցութեամբ մեկնեց Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի: Վեհափառ Հայրապետին դիմաւորեցին համախմբւած ժողովուրդը, եւ նոյն տարածքում գտնւող հայոց դպրոցների մեծ թւով աշակերտ-աշակերտուհիներ: Եկեղեցու մուտքի մօտ Վեհափառ Հայրապետը օրհնեց դպրոցական աշակերտ-աշակերտուհու կողմից մատուցւած աղուհացը եւ պատւի առած սկաուտների շարքերից անցնելով, մուտք գործեց եկեղեցի: Կանոնական աղօթքից յետոյ, նախ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ողջոյնի խօսք ասաց Վեհափառ Հայրապետին եւ Վեհափառին հրաւիրեց իր պատգամը յղելու ժողովրդին:

Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը շքախմբով բարձրացաւ ազգային առաջնորդարանի դահլիճ, ուր կատարւեց աջհամբոյրի արարողութիւն: Նշելի է, որ շարականների երգեցողութիւնը իրականացնում էր Թերհանի Ս. Սարգիս եկեղեցու երգեցիկ խումբը:

 {gallery}201612/2016121402{/gallery}