Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Կայացաւ 16-րդ շրջանի Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի անդրանիկ նիստը

Ալիք - Երեքշաբթի, դեկտեմբերի 13-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում կայացաւ 16-րդ շրջանի նորընտիր Պատգամաւորական ժողովի անդրանիկ նիստը, նախագահութեամբ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:

Սկզբում նորընտիր ժողովին իր օրհնութեան խօսքն ուղղեց թեմակալ առաջնորդը:

Ապա ընտրւեց ժամանակաւոր տարիքային դիւանը՝ Նիկոլ Մուսախանեանը եւ Շապին Աբրահամեանը ու հրաւիրւեց Կենտրոնական ընտրական յանձնախմբի ատենապետ Համլետ Խալոյեանը, ով համապարփակ զեկոյց ներկայացրեց յանձնախմբի աշխատանքների եւ ընտրակարգի մասին:

Այնուհետեւ պատգամաւորներին յանձնւեց իրենց մանդատները եւ տեղի ունեցաւ 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի մնայուն դիւանի ընտրութիւնը: Պատգամաւորների մեծամասնութեան քւէով որոշւեց դիւանի ընտրութիւնն անցկացնել բաց քւէարկութեամբ, որի արդիւնքում ատենապետներ ընտրւեցին՝ Ժոզէֆ Մեհրաբեանն ու Վահիկ Աղաքեանը, իսկ ատենադպիրներ՝ Արմէն Հայրապետեանն ու Յարութ Նազարեանը: Ապա ժողովը զբաղւեց 15-րդ Պ.Ժ.-ում կեանքի կոչւած չորս յանձնախմբերի՝ բիւջետային ու տնտեսական, կրթական, հասարակական եւ կազմակերպչական գործունէութեամբ եւ պատգամաւորները ըստ իրենց ցանկութեան՝ գրանցւեցին յանձնախմբերում:

Նշենք, որ նիստի աւարտին, Վեհափառ Հայրապետը եւ ընկերակցող պատւիրակութիւնը հանդիպում ունեցան Թ.Հ.Թ. 16-րդ շրջանի նորընտիր Պատգամաւորական ժողովի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի անդամների հետ:

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ