×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201612/2016121403
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201612/2016121403

Աւարտւեց Իրանում, Մարդաբանութեան կենտրոնի հիմնադրման 80-ամեակին նւիրւած ցուցահանդէս-համագումարը

«ԱԼԻՔ» - Երեքշաբթի դեկտեմբերի 13-ին աւարտւեց Իրանում, Մարդաբանութեան կենտրոնի հիմնադրման 80-ամեակին նւիրւած ցուցահանդէս-համագումարը:

Համագումարի երկրորդ օրւայ սեկցիաներից մէկը նւիրւած էր Իրանում կրօնական փոքրամասնութիւններին, որը վարում էր անւանի գիտնական դոկտ. Սէյէդ Ահմադ Մոհիթ Թաբաթաբային:

Սկզբում, ելոյթով հանդէս եկաւ Մշակոյթի նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու Սայիդ Թաղաւին, որը հակիրճ անդրադարձաւ Իրանում, կրօնական փոքրամասնութիւնների յատուկ կարգավիճակին եւ իրաւունքներին:

Ապա, զեկոյցներով հանդէս եկան հայերի, ասորիների, զրադաշտների եւ Մանդայի կրօնի հետեւորդների ներկայացուցիչները:

Հայկական կողմը ներկայացնում էր «ՀՈՒՍԿ» հաստատութեան վարչութեան նախագահ Արամ Շահնազարեանը, որը խօսեց Հայ-իրանական պատմական ու մշակութային համատեղութիւնների մասին:

Նա ներկայացրեց երկու ազգերի անցած պատմական համատեղ ուղին՝ ծանրանալով յատկապէս Արշակունեաց հարստութեան ժամանակ երկու ժողովուրդների միջեւ եղած յարաբերութիւններին: Արամ Շահնազարեանը նաեւ զուգահեռներ անցկացրեց Նարեկացու եւ Մոլաւիի «Մատեան ողբերգութեան» եւ «Մասնաւի»-ի, ինչպէս նաեւ՝ հայ արդի գեղանկարչութեան հիմնադիր Մարտիրոս Սարեանի եւ իրանցի ճանաչւած գեղանկարիչ Ջալիլ Զիա Փուրի ստեղծագործութիւնների միջեւ՝ նշելով նրանցում առկայ շշմեցնող նմանութիւնները, որոնք վկայում են երկու ազգերի մշակութային եւ հոգե-մտաւոր նմանութիւնների մասին:

Իր ելոյթի վերջում, Արամ Շահնազարեանը նշեց, որ հազարամեակների անցեալ ունեցող հայ-իրանական բարեկամական սերտ յարաբերութիւնները կարող են դառնալ լուսաւորող այն փարոսը, որը Մերձաւոր Արեւելքը կառաջնորդի դէպի խաղաղութիւն եւ եղբայրութիւն:

Նշենք, որ ցուցահանդէսի բաժնում իրանահայութեան տաղաւարը ներկայացնում էին ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակը՝ յանձինս Անահիտ Պօղոսեանի, «Արտակ Մանուկեան» թանգարանը՝ յանձինս Ալիս Շահմուրադեանի եւ «Պայման» պարբերականը՝ յանձինս Նժդեհ Մարգարեանի

 {gallery}201612/2016121403{/gallery}