ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԵՒՐՈՊԱՅԻ ՀԲԸՄ-ԵԱՆ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՏԵՆԱՊԵՏՈՒՀԻ ՏԿՆ. ՆԱՏԻԱ ԳՈՐԾՈՒՆԵԱՆԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ

Շաբաթ 10 դեկտեմբեր 2016-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընկերակցութեամբ Ֆրանսայի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Վահան Ս. Եպս. Յովհաննէսեանի այցելեց Եւրոպայի ՀԲԸՄ-եան շրջանային վարչութեան ատենապետուհի տիկին Նատիա Գործունեանին։

Հանդիպումը առիթ եղաւ փոխադարձ ծանօթութեան եւ երկրորդ՝ խօսակցութեան Թեհրանաբնակ հանգուցեալ բարերարուհի Այդա Եադիկարեանի կտակի այն բաժնի մասին, որ կապւած էր պանքում ի պահ դրւած այն գումարին եւ նրա տոկոսի յանձանձման։

Յայտնենք, որ հանգուցեալ բարերարուհին իր շարժուն եւ անշարժ հարստութիւնը կտակել էր Թեհրանի թեմին։ Գումարը դրւած է Փարիզի պանքերից մէկում եւ նրա տարեկան տոկոսը տրամադրւում է Թեհրանի հայոց թեմին առ ի բարւօք գործադրութիւն յօգուտ մեր թեմին։