Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201612/2016121801
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201612/2016121801

Աւարտւեց Հայոց Առաքելական Եկեղեցու եւ իսլամի համատեղ երկխօսութեան 7-րդ համագումարը

«ԱԼԻՔ» - Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Թեհրան կատարած այցի 2-րդ օրը յագեցած էր Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Հայոց Առաքելական Եկեղեցու եւ իսլամի համատեղ երկխօսութեան 7-րդ շրջանի համագումարով:

Համագումարի վերջին օրւայ ընթացքում հնչեցին բազմաթիւ ելոյթներ, որոնք ամփոփւած էին «Ծայրայեղականութիւնը եւ բռնութիւնը կանխելու գծով կրօնական բարոյականութեան եւ բանականութեան դերը» ընդհանուր խորագրի ներքոյ:

Երկօրեայ համագումարին, որը տեղի ունեցաւ Իսլամական հաղորդակցութեան եւ մշակոյթի կազմակերպութեան «Ալզահրա» դահլիճում, քննարկւեցին հետեւեալ թեմաները՝ «Կրօն եւ բռնութիւն՝ զանազան ընկալումներ եւ հասարակական ազդեցութիւն», «ԶԼՄ-ների եւ ուսուցման դերը՝ բարոյականութեան եւ բանականութեան միջոցով հասարակութեան եւ ընտանիքի մէջ բռնութիւնը արմատախիլ անելու համար», «Կրօնական պետերի դերը՝ խաղաղութեան, փոխադարձ յարգանք տարածելու, միմեանց ընդունելու եւ ծայրայեղականութեան ու բռնութեան դէմ պայքարելու գործում», եւ «Յարգելով մարդու իրաւունքները՝ կանխել կրօնից սխալ ընկալումները»:

Համագումարը նախագահեցին եւ սպառիչ ելոյթներ ներկայացրեցին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իսլ. Մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան նախագահ դոկտ. Աբուզար Էբրահիմին եւ Կրօնների երկխօսութեան միջազգային կենտրոնի նախագահ դոկտ. Մոհամմադ Մեհդի Թասխիրին:

Ելոյթներով հանդէս եկան Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի ու հարաւային իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Ժորժիկ Աբրահամեանը, Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Ժիրայր Ռէյիսեանը, Իսլ. դաւանանքների համալսարանի ռեկտոր դոկտ. Ահմադ Մոբալեղին, Կրօնների եւ դաւանանքների համալսարանի ռեկտոր Աբոլհասան Նաւաբը, Իրանի Փիլիսոփայութեան եւ միստիկայի միութեան նախագահ Աբդուլհոսէյն Խոսրոփանահը:

Վերջում ընթերցւեց համագումարի 9- կէտանոց հռչակագիրը, որում, մասնաւորապէս նշւած էր. «Մասնակիցները դատապարտում են ցանկացած բռնարարք կամ ահաբեկչական գործողութիւն, որը ժողովուրդների տարագրութեան կամ ցեղասպանութեան պատճառ է դառնում:

Կողմերը դրական եւ կառուցողական բնութագրելով կատարւած երկխօսութիւնը, ցանկանում են դրա շարունակականութիւնը՝ տարածաշրջանային եւ համաշխարհային բեմում համագործակցութեան նպատակով»:

Որոշւեց, որ 8-րդ շրջանի երկխօսութիւնը կանցկացւի 2018 թւականին՝ Անթիլիասում:

{gallery}201612/2016121801{/gallery}

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ