×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201612/2016121802
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201612/2016121802

Ս. Մինասի Անւանակոչութեան Տօն

Դեկտեմբերի սկզբին համաձայն մեր եկեղեցու ծիսական օրացոյցի՝ քրիստոնէական եկեղեցու 4-րդ դարի մեծագոյն սրբերից՝ Ս. Մինասի և իր նահատակակից ընկերների՝ Եսգրաբոսի, որ իր քարտուղարն էր և Եւրոգինէսի, որ իր գործակիցն էր, յիշատակի օրն է:

Սոյն  տօնը համընկնում է նաև Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին: 

Արդարեւ այս առիթով, թւականիս երկուշաբթի, դեկտեմբերի 12-ին  համանուն եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ, որը մատոյց և յաւուր պատշաճի քարոզեց Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Պատարագին ներկայ էին Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը և քահանայ հայրերը:

Սրբազան Հայրը քարոզի սկզբին բացատրութիւններ տւեց սրբի և իր հետ նահատակւած ընկերների կենսագրութեան մասին, շեշտելով՝ «Այսօրւայ մատուցւող Սրբազան Պատարագով մենք գոհութիւն ենք յայտնում և փառք ենք տալիս Աստծուն, որ իր եկեղեցին անցնող աւելի քան 1700 տարիներից պահւել և պահպանւում է հաւատքովն այն սրբերի, որոնք իրենց կեանքը զոհեցին և նւիրաբերեցին Քրիստոսին և իր եկեղեցուն: Սուրբերը, հաւատքի ախոյեաններ են, որոնց հաւատքը դարերի ընթացքին եղաւ Քրիստոսի եկեղեցու սերմը, որ ծլեց, աճեց, մեծացաւ և իր հովանին տարածեց ընդհանուր աշխարհին»:

Առաջնորդ Սրբազանն իր քարոզի մի այլ բաժնում աւելացրեց՝ «Նահատակների հաւատքն էր, որ եղաւ հիմքը եկեղեցու, առանցքը եկեղեցու և հաւատացեալներին: Հաւատքը, այն զօրաւոր ապրում և զգացումն է մարդու մէջ, որ նրան ամէն բանից առաջ կապում է Աստծուն: Աստծու մտերմութեան հետ ապրելով, նա դառնում է անյաղթահարելի և անպարտելի »:

Ապա Առաջնորդ Սրբազանն իր խօսքը ուղղելով ներկաներին ասաց՝ «Մեր ժողովրդի Աստծու փառաբանութիւնը բխում է մեր ամենաանկեղծ զգացումներից և ապրումներից, որովհետև ինքն էլ այդ տառապալից կեանքի միջից անցաւ, սակայն գոյատևեց իր արեամբ և կեանքով վկայելով Քրիստոսին»:

Յաւարտ Ս. Պատարագի՝ Ս. Մինասի աջով կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւնը: Վերջում հաւատացեալները խուռներամ յառաջ գալով՝ խոր հաւատքով և երկիւղածութեամբ հաղորդւեցին և օրհնւած ջուրն առնելով՝ խաղաղութեամբ մեկնեցին իրենց տները:

Եկեղեցական արարողութեան աւարտին, Ս. Մինաս եկեղեցու եկեղեցական խորհրդի միջոցով կազմակերպւել էր յատուկ հիւրասիրութիւն Արարատ Մարզաւանի Վաչիկ Ղարաբեգեան սրահում: Ընդունելութեան հրաւիրւած էին Առաջնորդ Սրբազան հայրն ու Առաջնորդական Փոխանորդ Սրբազան հայրը, քահանայ հայրերը, միւս եկեղեցիների եկեղեցական խորհրդների և դպրաց դասի անդամները, ազգային մարմինների անդամներից և պատարագին մասնակցող արտասահմանեան հիւրերը: 

Գեղարւեստական յայտագրով յագեցւած էր ճաշկերոյթը: Յայտագրի վերջում օրւայ տօնի առիթով արտայայտւեց Սրբազան հայրը, որը գնահատելով կազմակերպողներին և Ս. Մինաս Եկեղեցու եկեղեցական խորհրդին ասաց. «տօնախմբութիւններն առիթ են ներշնչումի և զօրութեան և հաւատքի կենսաւորման, հարկ է կառչած մնալ մեր ազգային ու եկեղեցական աւանդութիւններին» եզրակացրեց Սրբազան Հայրը:

 {gallery}201612/2016121802{/gallery}