×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201612/2016122001
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201612/2016122001

Շարունակւում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայրապետական այցը

«ԱԼԻՔ» - Հինգշաբթի, դեկտեմբերի 15-ի առաւօտեան Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, շքախմբի ուղեկցութեամբ այցելեց Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատունը:

Ուրբաթ, դեկտեմբերի 16-ին Սրբոց Թարգմանչաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի ձեռամբ մատուցւեց Հայրապետական ս. պատարագ, որի ընթացքում նա իր պատգամը յղեց հոծ բազմութեանը, վերջում տեղի ունեցաւ աջհամբոյր:

Կէսօրին Վեհափառ Հայրապետը հիւրընկալւեց «Նայիրի» սրահում, ուր ներկայ էին քաղաքամասի ազգային, եկեղեցական, հասարակական գործիչներ ու բարերարներ:

 

Նոյն օրը երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում գեղարւեստական-դասախօսական ճոխ յայտագրով, տեղի ունեցաւ Վեհափառ Հայրապետի գահակալութեան 20-ամեակին նւիրւած միջոցառումը:

Դեկտեմբերի 17-ին Վեհափառ Հայրապետը առաւօտեան մասնաւոր հանդիպումներ ունեցաւ յարանւանութիւնների եւ Կրօնական խորհրդի ու քահանաների հետ:

Երեկոյեան այցելեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, ուր նախագահեց կիրակնամուտի արարողութիւնը եւ իր պատգամը յղեց հոծ բազմութեանը: Վերջում տեղի ունեցաւ աջհամբոյր: Երեկոյեան, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» դահլիճում կազմակերպւել էր երիտասարդական հանդիպում, որի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր պատգամը փոխանցեց երիտասարդներին: Միջոցառումը յագեցած էր գեղարւեստական յայտագրով: Հանդիպման ընթացքում երիտասարդներն առիթ ունեցան իրենց յուզող հարցերով դիմել Վեհափառ Հայրապետին:

 {gallery}201612/2016122001{/gallery}