×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201612/2016122201
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201612/2016122201

Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆի այցը՝ Ս. Վարդանանց եկեղեցի

«ԱԼԻՔ» - Չորեքշաբթի դեկտեմբերի 21-ի առաւօտեան ժամը 10-ին Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցի այցելեց Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆը:

Եկեղեցու մուտքի մօտ քաղաքապետին ինչպէս նաեւ 7-րդ քաղաքամասի քաղաքապետ Թոլուիին, Ղալիբաֆի գրասենեակի պետ Միրզայիին եւ քաղաքապետի խորհրդական Ասկեարիին դիմաւորեցին Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչ Սերոժ Մատթէոսեանը, Ս. Վարդանանց Եկեղեցու խորհրդի վարչութիւնը եւ այլ ներկաներ:

Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի միջոցով տեղի ունեցաւ եկեղեցական յատուկ օրհնութեան արարողութիւն ի պատիւ հիւրերի, որից յետոյ դոկտ. Կարէն Խանլարեանը, բացատրութիւններ տւեց քաղաքապետին Ս. Վարդանանց եկեղեցու 30-ամեայ պատմութեան եւ ունեցած դժւարութիւնների մասին:

Հիւրերը այցելեցին նաեւ «Ի. Սահակեան» դպրոցում գործող ծերանոց եւ եկեղեցուն կից սրահում կայացաւ մտերմիկ զրոյց, որի ընթացքում խօսւեցին եկեղեցուն կից ծերանոցի եւ այլ հայկական կենտրոնների դժւարութիւնների մասին:

Վերջում քաղաքապետը յուշանւէրներ յանձնեց Իրան-Իրաք 8-ամեայ պատերազմի նահատակներ՝ Վահիկ Բաղդասարեանի եւ Նորիկ Բաբախանեանի հարազատներին, անձնուրաց՝ Գուրգէն Քարամեանին եւ Ս. Վարդանանց եկեղեցու ծխատէր Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանին:

{gallery}201612/2016122201{/gallery}