Զեկոյց Ս. Վարդանանց Եկեղեցու Եկեղեցական Խորհրդից

Թեհրանի Հայոց Թեմի Յարաբերական Մարինը Ս. Վարդանանց Եկեղեցու Եկեղեցական Խորհրդից ստացել է իրենց կատարած անցեալ ամիսների աշխատանքների զեկոյցը:  Ստորև ներկայացնում ենք սոյն զեկոյցը՝

Սրբոց Վարդանանց եկեղեցու խորհուրդը կեանքի է կոչւել 2015 թւականի յունիս ամսին, առաջին նիստը գումարւել է հէնց նոյն ամսում:

Մարմնի անձնակազմը բաղկացած է 7 հոգուց՝

  1. Տիկ. Անահիտ Միխայեան - ատենապետ
  2. Տիկ. Քառոլին Յովսէփեան - փոխատենապետ և ծխական տուրքի կապ
  3. Տիկ. Ալենուշ Բաղդասարեան - ատենադպիր
  4. Օր. Հիլդա Սալաթինենաս - նիւթ. պատասխանատու
  5. Տիկ. Ժենիկ Մինաս Մասիհի – գոյքապահ, եկեղեցիների կապ
  6. Պրն. Մեսրոպ Արշակեան - անդամ
  7. Պրն. Ժորժիկ Բաբախանեան - անդամ

Խորհուրդը ամէն ամիս ունենում է ժողով եկեղեցւոյ քահանայ հօր ներկայութեամբ, որի  ընթացքում որոշւում են պատկան ամսւան առընչւող աշխատանքները:

Տօն օրերի ընթացքին ևս ունենում ենք հանդիպումներ օրւայ առիթով ձեռնարկներ ծրագրելու վերաբերեալ:

Ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, Խորհուրդիս անդամները հերթաբար մասնակցում են արարողութեանը և հսկում եկեղեցու կարգ ու կանոնը:

Համբարձման և Խաղողօրհնէքի տօնական օրերին մատուցւել է Ս. և Անմահ Պատարագ և վերջում ներկանները, խորհրդիս կողմից հիւրասիրւել են թէյասեղանով, և փոքրիկ նւէրներ են բաժանւել  անւանակօչներին:

Խաղողօրնէքին ժողովրդի նւիրած խաղողները ևս դրւել են ամանների մէջ և օրհնւելուց  յետոյ բաժանւել ժողովրդին:

Սեպտեմբերի 18-ին եկեղեցում կատարւել է Ջրօրհնէքի արարողութին, Սրբազան Հօր  ձեռամբ և ջուրը բաժանւել է հաւատացեալ ներկաններին:

Բարերարների միջոցով եկեղեցուն նւիրւել են 2 գազի զովամուղներ, նորոգւել են ժողովի  սենեակի աթոռները, գնւել են վարագոյրներ և գրասեղան իր աթոռով: Ներկւել է սրահը: Խորհրդիս անդամ՝ պրն. Ժորժիկը նորոգել է եկեղեցու մոմի տեղը:

Սուրբ Գէորգ Զօրավարի տօնի առիթով կազմակերպւել է այցելութին և տրամադրւել է  հանրակառք թաղեցիների համար:

Մասնակցութին ենք ցուցաբերել նաև ստացւած հրաւէրներին, հանդիպումներ ենք կազմակերպել թաղի միութիւնների հետ և մեծ հաճոյքով լսում ենք թաղեցիների կարծիքը:

Հարկ է նշել, որ խորհուրդս ծրագրում է եկեղեցու վերևի սենեակը միացնել եկեղեցուն, որպէսզի դպրաց դասը (երգող խումբը) այնտեղից ելոյթ ունենայ: Նաև նորոգման կարիք ունի եկեղեցու սրահի կանգառի (پارکینگ)   մուտքը: