×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201612/2016122401
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201612/2016122401

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Ս. Սարգիս Եկեղեցում

Սոյն թւականի կիրակի, դեկտեմբերի 18-ի առաւօտեան առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում պատարագեց Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը:

Պատարագին նախագահում էր Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Պատարագին ներկայ էին թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ու Նոր Ջուղայի Կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Սիփան Ծ. Վրդ. Քէչէճեանը, Թեհրանի թեմի առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը և Գերշ. Տ. Անանիա Ծ. Վրդ. Գուճանեանը:

Պատարագի ընթացքին յաւուր պատշաճի քարոզեց Վեհափառ Հայրապետը: Վեհափառ Հայրապետը նախ հայրապետական օրհնութեամբ ողջունեց բոլորին և արտայայտւեց. «Երբ նայենք Քրիստոսի Աւետարանին և հետևենք Քրիստոսի ուսուցումներին և հանդիպումներին, այցելոիւթիւններին պիտի տեսնենք թէ Քրիստոսը կեանքի տագնապալից և վտանգալից կացութիւնների դիմաց իր աշակերտներին և շրջապատին միշտ ասում էր՝ Մի երկմտւէք, միայն հաւատացէք»:

Վեհափառ Հայրապետը մի այլ բաժնում ասաց. «Հաւատքը զօրութեան աղբիւր է. հաւատքը կեանքի և յոյսի երաշխիք է: Քրիստոնէութեան համար հաւատքի աղբիւրը,  նպատակը և ուղղութիւնը յստակօրէն Աստւած է: Առանց Աստծու ներկայութեան մարդու կեանքը կը կորցնի իր իմաստը և նպատակը»:

Մատուցւող սուրբ և անմահ պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, Սիրիայի պատերազմի և ի մասնաւորի Հալեպի զոհւած հայորդիների և Գահիրէում Ս. Պետրոս եկեղեցում ահաբեկչական արարքի զոհ գնացած Ղպտի քոյր Եկեղեցու ննջեցեալների հոգու խաղաղութեան համար:

Արարողութեանը ներկայ էին Հ. Հ. Դեսպանատան մշակոյթի կցորդ՝ պրն. Սահակ Եղիազարեանն ու դեսպանատան աշխատակազմի ներկայացուցիչը և Թ.Հ. Թեմի Թեմական Խորհրդի անդամները:

{gallery}201612/2016122401{/gallery}