Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան Ներկայացուցիչների շնորհաւորական այցը՝ թեմակալ առաջնորդին եւ ազգային իշխանութեան

Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան նախարարի գրասենեակի գերատեսուչ եւ խորհրդական Մոհամմադ Ռեզա Մաւալիզադէն եւ նոյն նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու Սաիդ Թաղաւին, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով այցելել են Թեհրանի ազգային առաջնորդարան: Հիւրերին ընդունել են Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչները եւ Ռոբերտ Բեգլարեանը:

Հանդիպման ընթացքում թեմակալ առաջնորդը անդրադարձել է իրանահայ համայնքի եկեղեցա-կրօնական կառոյցին եւ խօսել է համայնքային խնդիրների մասին: Հիւրերն իրենց հերթին շնորհաւորել են առաջիկայ տօները:

Հանդիպման աւարտին հիւրերն այցելել են Ս. Սարգիս եկեղեցի եւ եկեղեցու բակում գտնւող Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշարձան: