«Հայ Ճարտարապետների և Ճարտարագէտների» Միութեան Նոր Վարչութեան Անդամների Այցն Ազգային Առաջնորդարան

Երեքշաբթի 27 դեկտեմբեր 2016-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Հայ Ճարտարապետների և Ճարտարագէտների» Միութեան նորընտիր վարչութեան անդամ-անդամուհիներին։

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց այցելուներին, շնորհաւորեց նորընտիր անդամներին և իր ուրախութիւնը յայտնեց նոր և երիտասարդ անդամներով ներգրաււած լինելու պարագան:

«Հարկ է, որ Ճարտարապետների և Ճարտարագէտների Միութիւնը աւելի գործօն մասնակցութիւն բերի մեր գաղութի ազգային, եկեղեցական և մշակութային կեանքին» ասաց Սրբազան Հայրը: