«Ակունք» Կենտրոնի Աշխատակազմն Ազգային Առաջնորդարանում

Երեքշաբթի 27 դեկտեմբեր 2016-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, առաջնորդարանի իր գրասենեակում, ընդունեց «Ակունք» մարմնամտային խանգարումներով երեխաների Կենտրոնի աշխատակազմի ներկայացուցիչներին:

Աշխատակազմն եկել էր Նոր Տարւայ և Ս. Ծնունդի տօների առիթով Սրբազան Հօրը շնորհաւորելու:

Սրբազանը մեծապէս գնահատեց Կենտրոնի աշխատակազմին, քաջալերեց եւ յաջողութիւն մաղթեց իրենց մարդասիրական-քրիստոնէաբոյր կենտրոնի աստւածահաճ աշխատանքների համար և փոխադարձաբար մի անգամ ևս շնորհաւորեց նրանց տօնական օրերի առիթով: