Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«Անի» Միութեան Վարչութեան Դիւանն այցելեց Սրբազան Հօրը

Չորեքշաբթի, Նոյեմբերի 11-ի առաւօտեան ժամ 11-ին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Կին Միութեան կից, Սարդարապատ քաղաքամասի՝ «Անի» Միութեան վարչութեան դիւանը, տիկնայք՝ Ժանէթ Միրզախանեան, Արմինէ Բուդաղեան, Մարգուշ Աւագեան և Սրբուհի Նազարեան:

Սրբազան Հայրը նախ ողջունեց իրենց և մեծապէս գնահատեց միութեան բարեգործական և մարդասիրական աշխատանքները:  Յատկապէս գնահատեց Սարդարապատի քաղաքամասի՝ Ս. Վարդանանց եկեղեցու խորհրդի և նոյն քաղաքամասի Սարդարապատ Միութեան հետ իրենց ունեցած համագործակցութեան համար:

Վարչութիւնը յատուկ շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօրը, իրենց վերջին ձեռնարկին, անդամներին նւիրած «Գողգոթայ Հայ Հոգևորականութեան և Իր Հօտին» գիրքի մէկական օրինակ:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ