×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201701/2017010202
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201701/2017010202

Ամանորեան Այցելութիւն Նահատակների, Անձնուրացների Եւ Կարիքաւորների Ընտանիքներին

Կիրակի 1 յունւար 2017-ի առաւօտեան, ամանորի պատարագից յետոյ Առաջնորդարանի դահլիճում որոշ հաւատացեալների եւ պաշտօնական անձերի ամանորեան առիթով շնորհաւորութիւններ ընդունելուց ետք, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը տարիների իր սովորութեան համաձայն,  որպէս քրիստոնէավայել ու մարդասիրական արարք, յատուկ այցելութիւններ տւեց նահատակների, անձնուրացների եւ կարիքաւորների ընտանիքներին:

Այցելութեան նպատակն էր Ամանորի սեմին ու Սուրբ Ծննդեան նախօրէին իր զօրակցութիւնը յայտնել վերոյիշեալ ընտանիքների անդամներին եւ իր հայրական յորդորներով, խորհուրդներով, աղօթքներվ, օրհնութեամբ ու ներկայութեամբ  քաջալերել, յուսադրել, գօտեպնդել եւ մխիթարել նրանց:

Այս տարի եւս ինչպէս նախորդ տարիների նման, Առաջնորդ Սրբազան Հայրը այցելեց տասը տարբեր ընտանիքների Սարդարապատ, Զէյթուն ու Սասուն քաղաքամասերում:

Սրբազան Հօրը ընկերակցում էին Թեմիս առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, Թեմական Խորհուրդի ներկայաացուցիչ՝ Սերոժ Մատթէոսեանը, Կարիքաւորների Օժանդակ մարմնի ատենապետ՝ Մուշեղ Ծատուրեանը եւ անդամ՝ Հրայր Աբդալեանը, ինչպէս նաեւ Թեմական Խորհուրդի ճամբով կեանքի կոչւած նահատակների եւ անձնուրացների հարցերով զաբաղւող յատուկ յանձնախմբի ատենապետ՝ Արման Բանդարին:

Սրբազան Հայրը իր այցելութեան ընթացքին իւրաքանչիւր ընտանիքի պարագայի համաձայն իր բարոյական ու հոգեւոր աջակցութեան առընթեր՝ Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան զոյգ տօների առիթով պատրաստւած շնորհաւորական բացիկներ, աղօթագրքեր, ինչպէս նաեւ նիւթական ու խորհրդանշական նւէրներ բաշխեց նրանց:

{gallery}201701/2017010202{/gallery}