Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201701/2017010302
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201701/2017010302

Աշխատանքի նախարարի եւ նախագահի օգնականի այցը՝ Ս. Գէորգ եկեղեցի

Հանրապետութեան նախագահի օգնականը կանանց եւ ընտանիքի հարցերով Շահինդոխտ Մոլլավերդին Աշխատանքի ու սոցապահովութեան հարցերով նախարար դոկտ. Ռաբիին եւ Բարեկեցութեան կազմակերպութեան վերականգնողական հարցերով տեղակալ՝ դոկտ. Նահւինեժադը կիրակի, յունւարի 1-ին այցելել են Ս. Գէորգ եկեղեցի եւ եկեղեցու շրջափակում գտնւող ծերանոցները:

Հիւրերին դիմաւորեցին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչները, քահանայ հայրերը եւ Թեհրանի Հայ կանանց Բարեգործական ընկերութեան նախագահ Անահիտ Զարգարեանն ու միութեան անդամները: Սկզբում հիւրերը այցելեցին եկեղեցին, ապա շրջափակում գտնւող կանանց եւ տղամարդկանց ծերանոցները՝ զրուցելով տարեցների հետ: Եկեղեցու բակում կազմակերպւած միջոցառմանը հիւրերին ողջոյնի խօսք ասելով, տկն. Զարգարեանը հակիրճ բացատրութիւններ փոխանցեց ընկերութեան ծաւալած աշխատանքների եւ կարիքաւոր ընտանիքներին ու հիւանդներին նպաստելու մասին: Նա աւելացրեց, որ 1950 թւականին հիմնադրւած Ս. Գէորգ եկեղեցու շրջափակի ծերանոցում ներկայում բնակւում են 15 տարեցներ:

Դոկտ. Նահւինեժադը իր արտայայտութիւնների ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ տարեցներին եւ հաշմանդամներին վերահասու լինելու անհրաժեշտութեան մասին եւ նշեց, որ կազմակերպութեան վերահսկողութեան տակ են հազարաւոր կարիքաւորներ եւ գնահատանքով արտայայտւեց կրօնական փոքրամասնութիւններին պատկանող ծերանոցներում տարւող աշխատանքների մասին եւ յոյս յայտնեց, որ պետական նպաստներ տրամադրւեն կրօնական փոքրամասնութիւնների, պատկան նմանօրինակ կենտրոններին:

Հանր. նախագահի օգնական տկն. Մոլլավերդին իր արտայայտութիւնների ընթացքում շնորհաւորելով Ամանորը եւ Յիսուս Քրիստոսի Ս. Ծնունդն ու Մկրտութիւնը, յոյս յայտնեց որ 2017-ին աշխարհում տիրի խաղաղութիւն, կայունութիւն եւ բարութիւն, ինչը ընդգծում են Աստւածային կրօնները: Նա կարեւորեց Կանանց բարեգործական ընկերութեան տարած աշխատանքները, աւելացնելով որ կառավարութիւնը եւս միջոցներ է ձեռնարկել երկրում տարեցների բարեկեցութեան համար:

Աշխատանքի եւ սոցապահովութեան նախարար դոկտ. Ալի Ռաբիին շնորհաւորելով Ամանորը ընդգծեց, որ Իրանը բոլոր այն իրանցիներինն է, որոնք իրենց ջանքը չեն խնայել երկրի վերելքի ու զարգացման համար: Նա աւելացրեց, որ իրանական մշակոյթի իւրայատկութիւններից է խաղաղ գոյակցութիւնը եւ Իրանում հայերը դարեր է ինչ իրենց մուսուլման եղբայրների հետ ապրում են խաղաղ եւ համերաշխ պայմաններում:

Օրւայ միջոցառմանը երգերի կատարմամբ հանդէս եկաւ Զօրիկ Ֆարհադեանը եւ աւարտին Ամանորի խորհրդանիշ կաղանդ պապին յուշանւէրներ յանձնեց հիւրերին: 

  {gallery}201701/2017010302{/gallery}

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ