Ս. Թադէոս-Բարթուղիմէոս և Ս. Գէորգ Եկեղեցիների Եկեղեցական Խորհուրդը Զեկուցում է

Ս. Գէորգ և Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եկեղեցիների ներկայ եկեղեցական խորհուրդը կեանքի է կոչւել 2015 թւի յունիսի 29-ից: Մարմնի անձնակազմը բաղկացած է 9 հոգուց՝

 

  • Ալբերթ Իսրայիլեան – ատենապետ
  • Դիանա Անդրէասեան – ատենադպիր
  • Զարդար Մատթէոսեան – գանձապահ
  • Արսինէ Նազարեան – գոյքապահ
  • Ռաֆիկ Նազարեան – անդամ
  • Յովսէփ Յովհաննիսեան – անդամ
  • Էլին Իսմայիլեան – անդամ
  • Քնարիկ Մանսուրեան – անդամ 
  • Իւրա Սինանեան – անդամ 

Ներկայ կազմի 5 անդամները, նախորդ շրջանից մնացած, իսկ միւս 4-ը՝ նորեկ անդամ-անդամուհիներ են:  Խորհուրդս օժտւած է վարչական և տեխնիկական բազմամասնագիտութիւններով, բաւականին փորձառութիւններով յագեցած:

Առայժմս, խորհուրդս զբաղւում է Ս. Գէորգ եկեղեցու շինարարական գործերով: Մաքրազարդում ենք եկեղեցու բոլոր մասերը, հաւաքում ենք հնամաշ իրերը և գրանցում:

Վերոյիշեալ հինաւուրց եկեղեցիների (220 տարուց վեր) հեռու լինելը հայկական թաղամասերից, պահանջում է աւելի աշխուժութեան, համադրանքների և հոգատարութեան աշխատանքներ: Խորհուրդս ձգտում է աւելի աշխուժացնել եկեղեցիների աշխատանքները և այդ ոլորտում ժրաջանօրէն աշխատում է:

Մինչև հիմա խորհուրդս ունեցել է 7 հերթական ժողովներ, որտեղ քննարկւել են ապագայ 2 տարւայ ծրագրերը:  Մինչ այժմ ստացել ենք 7 նամակներ, որոնց պատասխանել ենք:

Ս. Գէորգ եկեղեցին, նախքան իր նորոգութիւնները, ունեցել է իր շաբաթական գործունէութիւնը, որը 2014 թւի նոյեմբերի 11-ից նորոգումների և խոնաւազերծման աշխատանքների պատճառով առայժմս բանուկ չէ: Միայն Ս. Գէորգ Զօրավարի տօնը և իր անւանակոչութեան եռօրեայ ուխտագնացութիւնը, խորհրդիս ջանքերով, տօնւեց սեպտեմբերի 24-ից՝ 27-ը:

Բայց Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եկեղեցին ունի իր հերթական ամենամսեայ ժամերգութիւնները և հայկական ամիսների առաջին ուրբաթներին եկեղեցին բաց է, որտեղ հերթապահ քահանների միջոցով կատարւում են արարողութիւններ և պատարագ, հաւատարիմ հաւատացեալների համար, որոնք գալիս են Թեհրանի հեռու և մօտիկ գրջաններից: