Այսու մեր սիրելի հաւատացեալ ժողովրդին յայտնում ենք, որ շաբաթ 2 դեկտեմբերի 2023 թւականին, տօնն է Սրբոց Առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոց՝ Թադէոսի եւ Բարթուղիմէոսի: Այդ օրը նաեւ Ս. Թադէոս եւ Ս. Բարթուղիմէոս Մատռան անւանակոչութեան տօնն է:
Նոյեմբերի 21-ը տօնն է «Ընծայման Ս. Աստւածածնի Երից ամաց ի տաճարն» եւ տօնն է նաեւ համանուն եկեղեցւոյ անւանակոչութեան:
Այսու մեր թեմի հաւատացեալ ժողովրդին յայտնում ենք, որ առաջիկայ երեքշաբթի 21 նոյեմբեր 2023 թւականին, տօնն է Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն ընծայման: Աստւածածնայ նւիրւած վերոյիշեալ տօնին է համընկնում Ս. Աստւածածին Եկեղեցու անւանակոչութեան տօնը: Այս առիթով երեքշաբթի 21 նոյեմբեր 2023 թւականին տեղի է ունենալու հանդիսաւոր Ս. պատարագ:
Արդարեւ անցեալ տարւայ նման, այս տարի եւս, եկեղեցուս անւանակոչութեան տօնը նշւելու է ուխտագնացութեամբ եւ կրօնական յատուկ արարողութիւններով.
Ա.-Երկուշաբթի 20 նոյեմբեր 2023 երեկոյեան ժամը 6-ին հսկումի արարողութիւն.
Բ.-Երեքշաբթի 21 նոյեմբեր 2023-ին Ս. Պատարագ.
Սկիզբ ժամերգութեան Ժամը՝ 9:00
Ս. Պատարագ Ժամը՝ 10:00
Քարոզ Ժամը՝ 11:00
Մեր հաւատացեալ ժողովրդին կոչ ենք ուղղում՝ մասնակցելու սոյն ուխտագնացութեան եւ կրօնական արարողութիւններին, վերակենսաւորելու իր Քրիստոնէական հաւատն ու կապւածութիւնը եկեղեցուն եւ լսելու օրւայ պատգամը:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Այսու յարգոյ պատգամաւորներին հրաւիրում ենք մասնակցելու Պատգամաւորական Ժողովին թւականիս 27, 28 եւ 29 Նոյեմբերի երեկոյեան ժամը 18:30-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, հասցէ՝ Օսթադ Նեջաթօլլահի պող., համար 295:
Օրակարգ՝
1- Ժողովի բացում
2- Թեմական խորհրդի Բարոյական գործունէութեան զեկոյց եւ հրաժարում
3- Հաշւեքննիչ մարմնի զեկոյց եւ հրաժարում
4- Թեմական Խորհրդի բարոյական, նիւթական եւ Հաշւեքննիչ Մարմնի գործունէութեան քննարկում եւ հաստատում
5- Առաջարկների քննարկում եւ հաստատում
6- Առաջիկայ հինգամսեայ 1402 տարեշրջանի նախահաշւի քննարկում եւ հաստատում
7- Քւէախոյզ յանձնախմբի ընտրութիւն
8- Թեմական Խորհրդի եւ Հաշւեքննիչ Մարմնի ընտրութիւն
9- Քւէների հաշւարկում եւ արդիւնքի յայտարարութիւն
10- Ժողովի փակում
Թ. Հ. Թ. ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԴԻՒԱՆ
Իրանական ընկերութիւններից մէկը սիրայօժար 18 տոննա հիգիենայի միջոցներ է տրամադրել:
Արցախից բռնի տեղահանւած հայրենակիցներին օգնութիւն տրամադրելու նպատակով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի ջանքերով եւ համայնքի նւիրատւութիւնների շնորհիւ օգնութիւնների երկրորդ բեռնաքանակն արդէն տեղափոխւել է Հայաստան:
2023 թւականի նոյեմբերի 2-ին, «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում, Կրթական խորհուրդը կազմակերպել էր միջոցառում, որի ընթացքում պատւարժան հիւրերի ձեռամբ՝ տեղի ունեցաւ Հաւաստագրերի եւ Շնորհակալագրեր յանձնում՝ թւականիս օգոստոս ամսին Յովհաննէս Թումանեանի յիշատակի 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան մեկնած աշակերտներ՝ Վեդի Աւանէսեանին, Նելլի Եղիայեանին, Բէաթրիս Իզաբելլա Ռաթէոսեանին, Էլիանա Ալլահդադին, Լիա Մկրտչեանին, Լիանա Սեփառուկին, Մարիաննա Մատթէոսեանին, Մեղեդի Հայրապետեանին, եւ Աթրիս Դարուսիին, Լենի Պետրոսեանին, Անի Թահմասեանին եւ Արքայազ Միկոյեանին:
Ի հետեւումն «Ալիք» օրաթերթի 7 նոյեմբեր 2023 թւակիր համարի՝ Հեռախօս «Ալիքին» բաժնում արտացոլւած գրութեան, անհրաժեշտ ենք համարում համապարփակ ներկայացնել տարեկան ուսումնավճարների յաւելման վերաբերեալ որոշումների կայացման գործընթացը։
Չորեքշաբթի, 8 նոյեմբեր 2023 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի հանդիպում ունեցաւ Թեհրանի Հանրային-Հասարակական վայրերի նորանշանակ տեղակալ՝ գնդապետ Ալի Ռաֆիի հետ: (معاونت اماکن عمومی تهران)
Թեհրանի հայոց թեմի կողմից եւ համայնքի
նիւթական նւիրատւութիւնների արդիւնքում՝
Արցախահայութեան
յատկացւած օգնութիւնների
երկրորդ բեռնաքանակը
պատրաստ է
Թեհրանի հայոց թեմի կողմից Արցախից տեղահանւած մեր հայրենակիցներին օգնելու համար, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախումբը շարունակելով իր աշխատանքները, ապահովել է օգնութիւնների երկրորդ բեռնաքանակը, որը արդիւնքն է մեր սիրելի հայրենակիցների դրամական նւիրատւութիւնների:
Այսու իրանահայ երեք թեմերի սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ տարածաշրջանի անորոշ իրավիճակի պատճառով, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հովւապետական այցը Իրան, յետաձգւել է՝ ցնոր տնօրինում:
Հետեւէք մեր յետագայ յայտարարութիւններին:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ