Կիրակի 13 սեպտեմբեր 2020-ին Հայոց Եկեղեցին մեծ շուքով տօնեց Խաչվերացի, Խաչի վերացման, փառաբանման տօնը, տօնին յատուկ շարականներով, աղօթքներով եւ Անդաստանի կատարումով։
Արդարեւ, այս առիթով, կիրակի 13 սեպտեմբերին Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր Ս. Պատարագ եւ երեկոյեան էլ երեկոյեան ժամերգութեան աւարտին տեղի ունեցաւ Խաչվերացի Անդաստան։
Շաբաթ 12 սեպտեմբեր 2020 թւականին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Ս. Գէորգ եւ Ս. Թադէոս Բարդուղիմէոս եկեղեցինների խորհրդի անդամներին:
Այցելութեան հիմնական նպատակն էր Ս. Գէորգ եկեղեցու անւանակոչութեան տօնի ու եռօրեայ ուխտագնացութեան հետ կապւած հարցերի քննարկումը:
Թւականիս 10 Սեպտեմբեր, հինգշաբթի երեկոյեան ժամը 18:00-ին, Թեհրանի Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում, կազմակերպութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Կրօնական խորհրդի եւ նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի ու մասնակցութեամբ Հայ կաթողիկէ եւ Հայ Աւետարանական եկեղեցու ներկայացուցիչների տեղի ունեցաւ խոկումի եւ հսկումի արարողութիւն «Խաղաղաղական ժամերգութիւն» համաճարակի վերացման ու նաեւ այդ ընթացքին տուժած անձանց եւ ընտանիքների ապաքինման եւ հանգուցեալների հոգւոյ հանգստեան խաղաղութեան համար։
Սոյն թւականի սեպտեմբերի 5-ին ժամը 8-ին, նոր ուսումնական տարեշրջանի խորհրդանշական զանգը հայոց դպրոցներում հնչեց հայոց ազգ. «Շանթ-Մարիամեան» եւ «Արարատ» դպրոցներում:
«Շանթ-Մարիամեան» եւ «Արարատ» դպրոցներում Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանի եւ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի օրհնութեամբ կատարւել է Տէրունական աղօթք, որից յետոյ նրանք ընթերցել են Սրբազան Հօր պատգամն ուղղւած հայ աշակերտութեանը: Ելոյթներ են ունեցել նաեւ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատնապետ Ալֆրէդ Կարապետեանը: Ողջոյնի խօսքով են հանդէս եկել նաեւ դպրոցների տեսուչները:
Ուրբաթ 4 սեպտեմբեր 2020 թ.-ի երեկոյեան Լիբանանում գործող Իրանի մշակութային կցորդութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ միջազգային համագումար Այաթօլլահ Թասխիրի յիշատակին:
Համագումարին մասնակցում էին Լիբանանից, Սիրիայից, Պաղեստինից եւ Իրանից, աշխարհական եւ եկեղեցական մտաւորականներ, Մարոնիթ եկեղեցու Պատրիարք Կարտինալ Նորին Ամենապատւութիւն՝ Պշարա Ռաիի ներկայացուցիչը: Ինչպէս նաեւ ասորի- ուղղափար եւ աւետարանական համայնքներից եւ Լիբանանի իսլամ համայնքների՝ սիւննի, շիա եւ դիւրզի ներկայացուցիչներ:
Շատ դժւարին ու անբնական պայմաններում ենք ապրում։ Ամբողջ աշխարհը այս օրերին տառապում է քորոնաժահր կոչւած համաճարակից։ Ամէն տեղ եւ ամենուրէք անորոշութիւն է տիրում եւ անորոշութիւն նշանակում է անյայտ ու անծանօթ ապագայ։
Արդէն աւելի քան 9 ամիս է ինչ աշխարհը տագնապի է մատնւած. ժողովուրդները իրարանցումի մէջ, անկարող են ճիշդ կողմնորոշւել։ Քորոնավիրուս կոչւած համաճարակը ժողովուրդների կեանքը հիմնովին փոխեց, նոր անորոշ ու մթին ապագայի հեռանկարի առաջ է դրել։
Օգոստոսի 18-ին մահացաւ Իսլամական Յարանւանութիւնների Մերձեցման Համաշխարհային Խորհուրդի նախագահ եւ Իսլամական Աշխարհի Հարցերով Հոգեւոր Առաջնորդի Խորհրդական Այաթօլլահ Մոհամմադ Ալի Թասխիրին 76 տարեկան հասակին։
Այաթօլլահ Թասխիրին Իրանի վերջին 35 տարիների արդի պատմութեան մէջ առանցքային դերակատարութիւն է ունեցել յատկապէս իսլամ-քրիստոնեայ տեղական, շրջանային եւ միջազգային երկխօսութեան բնագաւառում։
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողոկոսութեան Գահակալ՝ Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Թեհրանի Հայոց Թեմի գործօն դէմքերից, հանգուցեալ Լեւոն Ահարոնեանի մահւան առիթով զօրակցական եւ ցաւակցական պատգամ յղելով Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանին, Պատգամաւորական ժողովին, Թեմական խորհրդին եւ հանգուցեալի որդւոյն Տիար՝ Վահէ Ահարոնեանին եւ ընտանիքի անդամներին, բնութագրել է հանգուցեալի բազմակողմանի եւ հայրենանպաստ գործունէութիւնը, շեշտելով Թեհրանահայութեան կեանքի առաւել բարգաւաճման համար կատարած ներդրումներին։
Այսու յանուն Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի, Կրօնական, Թեմական Խորհուրդների, ժողովականութեան եւ անձնապէս մեր խորազգաց ցաւակցութիւնն ենք յայտնում տկն. Այլին Սարգսեանին, Թէյմուրեան եւ Սարգսեան ընտանիքներին եւ միւս բոլոր հարազատներին իրենց կրած ծանր ու անփոխարինելի կորստի՝ ՍԵՐԺԻԿ ԹԷՅՄՈՒՐԵԱՆ-Ի
ցաւալի մահւան առթիւ:
Հինգշաբթի, 27 օգոստոս 2020-ի կէսօրին իր մահկանացուն կնքեց գաղութիս ազգայիններից, ազգային-հասարակական գործիչ, բարերար եւ գործարար Լեւոն Ահարոնեանը։
Վերջին 60 տարիներին իրանահայ եւ յատկապէս թեհրանահայ կեանքի վրայ խոր դրոշմ ձգած անձնաւորութիւն է եղել Լեւոն Ահարոնեանը, որ իր ողջ կեանքը ապրեց ու գործեց իր ազգի եւ հայրենիքի կեանքում իր ներդրումը բերելու հեռանկարով։ Ոչ միայն հայ կեանքում այլեւ իրանեան առեւտրական, փոխադրական ու շինարարական աշխատանքներում իր մեծ դերակատարութիւնը ունեցաւ։ Սաթի միջազգային փոխադրական ընկերութիւնը Իրանի ողջ տարածքին իր անգնահատելի ծառայութիւնը մատուցել է։ Եղել է գլխաւոր հիմնադիրներից Իրան-Հայաստան առեւտրի պալատի։