Չորեքշաբթի 15 Յուլիս 2020-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Տիար ՎիգԷն Բաղումեանի այցելեց Սիրիայի դեսպանատուն եւ հանդիպեց Պրն. դեսպան Դկ. Ադնան Հասան Մահմուդի հետ։
Շաբաթ, յուլիսի 4-ին, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում Սրբազան հօր հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր դպրոցներում առարկաների դասաբաշխումը: Յատկանշական է, որ այս տարի դասաբաշխման գործընթացը սկսւեց աւելի շուտ և իրականացւեց Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի և Սրբազան հօր հետ համախորհուրդ:
Երկուշաբթի՝ 2020 թւականի յուլիս 13-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Ազգային Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանի Հանրապետութեան նորանշանակ հիւպատոս՝ տիար Արամ Մանուկեանին, ընկերակցութեամբ դեսպանատան մշակութային կցորդ Դեսպանի խոորհրդական՝ պրն. Էդւարդ Խաչատրեանին:
Երկուշաբթի՝ 2020 թւականի յուլիս 13-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Ազգային Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Չեխիայի հանրապետութեան նորանշանակ դեսպան՝ պրն. Ժոզէֆ Ռաքթրին:
Շաբաթ՝ 2020 թւականի յուլիս 11-ին Թեհրանի նահանգային խորհրդի նախագահ եւ Թեհրանի Իսլամական քաղխորհրդի անդամ՝ տկն. Էլհամ Ֆախարիին, Թեհրանի քաղաքապետարանի բարեզարդման հիմնարկութեան նախագահ՝ պրն. Բարզինը Զարղամին եւ Թեհրան նահանգի քաղխորհրդի կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնների հարցերով նախագահի խորհրդատու՝ պրն. Արմէն Նազարեանը այցելեցին հանգուցեալ արւեստագէտ-քանդակագործ՝ Լիլիթ Տէրեանի բնակարան:
Ցաւով եւ սրտի դառն կսկիծով լսեցինք թուրքական դատարանի այն որոշումը, ըստ որի ընդառաջելով նախագահ Էրդողանի առաջարկին, պատմական Սուրբ Սոֆիայի տաճարը վերածւելու է մզկիթի:
Պատմական խորքից եկող Սուրբ Սոֆիայի տաճարը մի կողմից խորհրդանիշ է՝ քրիստոնէական ճարտարապետութեան, եւ միւս կողմից էլ երկու կրօնների՝ քրիստոնեայ-իսլամ համակեցութեան խորհրդանիշ:
Պայծառակերպութեան` վարդավառի շաբաթապահքը նախորդող կիրակին բարեկենդան է։Հայոց Առաքելական Եկեղեցին իւրաքանչիւր տաղաւար տօնից առաջ շաբաթապահք է հաստատել,որպէսզի հաւատացեալները պահքով եւ ապաշխարութեամբ` հոգով զօրացած դիմաւոր են եկեղեցու տաղաւար տօները, եւ հաղորդութեամբ լիցքաւորւել Աստուածային օրհնութեամբ։
Ստեղծագործութեան թագն ու պսակը եղող մարդ արարածը քիչ անգամ մտածում է այն առանձնաշնորհումի մասին, որով Աստւած նրան ստեղծել է։ Ստեղծագործութեամբ մարդ արարածը կոչւեց աշխատելու եւ իր աշխատանքով աշխարհին տիրելու, այսինք տիրութիւն անելու եւ ոչ թէ իշխելու։
Նկատի ունենալով երկրում տիրող համաճարակային ահաւոր իրավիճակը եւ կորոնավիրուսից վարակւածների ու մահւան աճի արձանագրումը, Թեմիս հաւատացեալ եւ բարեպաշտ զաւակների ուշադրութեանն ենք յանձնում, որ սոյն թւականի յուլիսի 9-ից սկսեալ կրկին անգամ մեր եկեղեցիներում մատուցւելիք Ս. եւ անմահ Պատարագները կանցկացւեն դռնփակ՝ առանց հաւատացեալների մասնակցութեան։
Յիսուս Քրիստոսը՝ իր փրկչական առաքելութիւնը երկրում տարածելու եւ մարդկանց փրկութեան գործը իր լրումին հասցնելու նպատակով, ընտրեց Տասներկու առաքեալներին: Նրանք կոչւեցին առաքեալներ, նւիրեալներ՝ որոնք ուղարկւեցին՝ Աստծու պատւիրանները քարոզելու եւ Ս․ Երրորդութեան անունով մարդկանց մկրտելու, հիւանդներին բժշկելու եւ Աստծու արքայութիւնը տարածելու համար: Քրիստոսը իր նախախնամական հոգատարութեամբ՝ տարբեր պայմաններում թրծեց եւ պատրաստեց նրանց, իրենց ապագայ առաքելութիւնների համար։ Նրանք լսեցին Յիսուսի քարոզները,տեսան Նրա հրաշքները եւ Նրա խաչելութեան ու յարութեան վկան եղան: Քրիստոսը Իր համբարձումից առաջ առաքեալներին ասաց. «Ամէն իշխանութիւն տրւեց Ինձ երկնքում եւ երկրի վրայ : Ինչպէս որ Հայրն Ինձ ուղարկեց, այնպէս էլ Ես ձեզ եմ ուղարկում: Գնացէ՛ք, ուրեմն, եւ բոլոր ժողովուրդներին Իմ աշակերտնե՛րը դարձրէք: Մկրտեցէ՛ք նրանց Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով» (Մատթէոս 28:18-19):