Երկուշաբթի՝ 2020 թւականի փետրւարի 17-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Ղարաղանի Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներին, որոնք եկած էին նախ Սրբազան Հօր առողջութեան համար իրենց բարեմաղթանքները յայտնելու եւ երկրորդ յայտնելու, որ արդէն 4 տարի է, որ իրենք գործում են եւ ժամանակն է նոր խորհրդի ընտրութեան:
Փետրւարի 18 Տօն`Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն
2020 թւականի փետրւարի 16-ին Թեմական խորհրդի հրաւէրով տեղի ունեցաւ հանդիպում Կրթական խորհրդի անդամների հետ: Հանդիպման նպատակն էր՝ Կրթական խորհրդից տեղեկանալ մինչ այժմ կատարւած և կատարւելիք աշխատանքներից: Կրթական խորհրդի աշխատանքները մանրամասնօրէն ներկայացւեց ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանի կողմից:
2020 թւականի փետրւարի 12-ին չորեքշաբթի առաւօտեան, փակումը կատարւեց՝ «Արտակ Մանուկեան» թանգարանում կազմակերպւած Իրանահայ կանանց ձեռարւեստի ցուցահանդէսի: Շուրջ կէս ամիս տեւողութեամբ ցուցահանդէսին ցուցադրութեան դրւեցին իրանահայ կանանց ձեռագործ եւ ասեղնագործութիւն արւեստներից ցուցանմուշներ:
Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձի առիթով, փետրւարի 14-ի երեկոյեան կազմակերպւել էր գեղարւեստական ծրագիր՝ Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութեան եւ բոլոր միութիւնների միասնական նախաձեռնութեամբ՝ Հայ մարզա-մշակութային «Րաֆֆի» համալիրի «Մասիս» դահլիճում: Մասնակից միութիւններն էին՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւնը, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրը, Հ. Մ. «Սիփան», Հ. Ուս. «Չհարմահալ», Հ. Մ. «Սարդարապատ» եւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնները:
Փետրւարի 17 Բշ. ԴՁ. Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, և սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի
Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ այս տարի Մեծ պահքը սկսւում է երկուշաբթի 24 փետրւար 2020-ին։ Նախորդ օրը՝ կիրակի 23 փետրւար 2020 Բուն Բարեկենդան է։
Շաբաթ՝ 2020 թւականի փետրւարի 15-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Սրբոց Վարդանանց Եկեղեցու Եկեղեցական Խորհուրդի ատենապետուհիին եւ ատենադպրուհիին, որոնք եկած էին Սրբազան Հօրը հրաւիրելու իրենց եկեղեցու անւանակոչութեան եւ նախագահելու օրւայ կրօնական արարողութեանց, ինչպէս նաեւ զեկուցելու Սրբազան Հօր վերջի շրջանի իրենց կատարած աշխատանքների մասին:
Փետրւարի 16 † . Ե կիրակի Ս. Ծննդից յետոյ
Քրիստոսի Ծննդից (Յունւարի 6) 40 օր յետոյ գալիս է Տեառնընդառաջը։ Գալով Տօնի անւանման, ասենք, որ այս տօնը (40 օրւայ մանուկ Քրիստոսի տաճար ընծայումը) մեր ժողովրդի մէջ յայտնի է Տեառնընդառաջ եւ Տրնդես անւանումներով։ Ըստ աւանդութեան երբ Մարիամը Մանուկ Քրիստոսին բերեց Տաճար ընծայելու, դեռ մարդիկ քնած էին՝ լուսաբացից առաջ, անցնում էր քաղաքի փակւած Ոսկէ Դռների մօտով. Դռները բացւում են մեծ աղմուկով եւ ժողովուրդը ճրագներով գալիս է իրենց ընդառաջ... այս պատճառով էլ Տօնը կոչւում է Տեառնընդառաջ՝ Տիրոջը ընդ առաջ։ Իսկ Տրնդեսի իմաստը հետեւեալն է։