Փետրւարի 10 Երկուշաբթի Սրբոց Ատովմեանց զօրավարացն եւ Սուքիասեանց վկայիցն
Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն՝ Մարտիրոսի տօնի առիթով, հինգշաբթի եւ ուրբաթ 6 եւ 7 փետրւար 2020 թ.-ի երեկոյեան Ս. Սարգիս եկեղեցում կատարւեց հսկումի արարողութիւն եւ շաբաթ 8 փետրւար 2020 թ.-ին մատուցւեց հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ Ս. Սարգիս եկեղեցում. արարողութեանը նախագահեց թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը եւ յաւուր պատշաճի քարոզեց Արժ. Տ. Սարգիս քհն. Խոսրովեանը:
Փետրւարի 9 † Կիրակի. Ե կիրակի Ս. Ծննդեան
Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձը մեծարելու ծրագրերի շարանում, փետրւարի 6-ին, որը Իրանում նահատակների մեծարման օր է, երեկոյեան իւրայատուկ արարողութիւն էր կազմակերպւել Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան նահատակների բաժնում, ի յիշատակ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի և յեղափոխութեան յաղթանակի տարիներին բոլոր կրօնական փոքրամասնութիւնների նահատակների:
Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Թեմական Խորհրդի կողմից կեանքի է կոչւել 2020 թւականի Ապրիլ 24-ի 105-ամեակի ոգեկոչման եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 102-ամեակի տօնակատարութեան Կենտրոնական յանձնախումբը եւ փետրւարի 4-ին գումարելով իր անդրանիկ նիստը ընտրել է յանձնախմբի դիւանը ըստ հետեւեալի՝
Երեքշաբթի, 2020 թւականի յունւարի 28-ին Թեմական խորհրդի կողմից կազմակերպւել էր հանդիպում Կրթական խորհրդի, Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան կենտրոնական վարչութեան և 44-րդ Համադպրոցական խաղերի կազմակերպիչ յանձնախմբի ներկայացուցիչների միջև: Հանդիպման հիմնական նպատակն էր համադպրոցական խաղերի կազմակերպումը, անցկացումը և խաղերին աշակերտների մասնակցութեան ակտիւացումը:
Փետրւարի 8 Շաբաթ . Սրբոցն Սարգսի զօրավարին եւ որդւոյ նորա Մարտիրոսին եւ չորեքտասան զինաւորացն
Փետրւարի 7 Ուրբաթ. Ե օր Առաջաւորաց պահոց։ Յիշատակ Յովնանու մարգարէին
Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձի առիթով, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների նախաձեռնած միջոցառումները հանրութեան սեփականութիւնը դարձնելու նպատակով, երէկ՝ փետրւարի 5-ին Իսլ. Քարոզչութիւնները համադրող խորհրդի կենտրոնական գրասենեակում կազմակերպւել էր մամլոյ ասուլիս:
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ 14 փետրւար 2020 Տեառնընդառաջ է այսինքն Տօն Քառասնօրեայ Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն: