Շաբաթ, 28 դեկտեմբեր 2025 թւականին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Թեհրանի Կուսակալութեան (فرمانداری تهران) եւ Նոտարական գրասենեակի (ثبت احوال استان تهران)՝ համագործակցութեամբ՝ համայնքիս անդամների հին ինքնաթղթերի վերանորոգման (تعویض شناسنامه قدیم) համար յատուկ դիւրութիւն ընծայելու նպատակով, տեղի ունեցաւ «Սպասարկութեան Սեղան» (میز خدمت):
Դեկտեմբերի 31-ին, կէս գիշեր անց եւ Յունւար 1-ի առաւօտեան, տնօրինութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցւեց Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում:
ԹՈՂ 2025 ՏԱՐԻՆ ԴԱՌՆԱՅ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՏԱՐԻ
Ժամանակի արագընթաց թաւալումին եւ մարդկային կեանքի հեւքին մէջ հին տարիէն նոր տարի անցման այս հանգրուանը ընդհանրապէս բնորոշուած է իբրեւ եզակի առիթ ինքնաքննութեան ու հաշուետուութեան: Սա բնական եւ հրամայական անհրաժեշտութիւն մըն է իւրաքանչիւր անհատի, կառոյցի, հաւաքականութեան կամ պետութեան համար:
Մօտալուտ նոր տարւայ եւ Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան օրհնաբեր տօների առիթով ջերմօրէն ողջունում եմ մեր հաւատացեալ ժողովրդի զաւակները, բոլորին մաղթելով խաղաղ, առողջ եւ բեղուն գործունէութեամբ յատկանշւած կեանք:
Սիրելի հայրենակցներ, կանգնած ենք Տարեմուտի շեմին
Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի եւ Թեմական Խորհրդի անունից շնորհաւորում ենք 2025 թւականը եւ Ս. Ծնունդն ու Աստւածայայտնութիւնը: Հայցում ենք առ Աստւած ջերմութեամբ, սիրով ու բարութեամբ լցւեն Ձեր օջախները եւ մեր համայնքը մնայ կայուն եւ հզօրանայ ու բարգաւաճի:
Այսօր մեր հայրենիքը կանգնած է մասամբ անկախատեսելի վտանգի առջեւ, որը քողարկւած է տօնական օրերի, շքեղ տօնածառի եւ զարդարանքների ներքոյ։ Հայի ամանորեայ իղձն է արցախահայութեան վերադարձը` պապենական հող եւ առաւել եւս` գերեվարւած հայորդիների ազատ արձակումը։
Այսօր աշխարհը դիմագրաւում է տագնապներ, ճգնաժամեր, հակամարտութիւններ, որոնցից տուժում է նաեւ մեր համայնքը, սիրելի Իրանն ու մեր Հայաստանը: Այսօր Լիբանանում եւ Սիրիայում մեր հայրենակիցները ծանր պահեր են ապրում, հետեւաբար մեր ազգային պարտքն է թեւ ու թիկունք կանգնել մեր հայորդիներին` դիմագրաւելու դժւարին պայմանները։
Թող անցեալում մնան բոլոր դժւարութիւններն ու հոգսերը, թող Նոր տարին նոր յաջողութիւնների ու ձեռքբերումների սկիզբ լինի, թող խաղաղութիւն ու բարօրութիւն բերի մեր հայրենիք Իրանին, Մայր Հայաստանին ու մեր համայնքին:
Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ
Թ.Հ.Թ. ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ ԵՒ
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
31 դեկտեմբերի, 2024 թ.
Այսու գրով յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ կիրակի՝ դեկտեմբեր 29-ի երեկոյեան ժամը 18:30-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան արժանընտիր Գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հեռաձայնային կապ է հաստատել Թեհրանի Հայոց Թեմում ծառայող Առաջնորդի օգնական Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանի հետ:
Նորին Սրբութեան հեռաձայնի նպատակն էր հետաքրքրւել Թեհրանի Հայոց Թեմի Թեմակալ Առաջնորդի՝ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի առողջութեամբ, Թեհրանի Հայոց Թեմը յուզող խնդիրներով եւ Հայր Սուրբի կատարած աշխատանքներով: Հայր Սուրբն իր կարգին Վեհափառ Հօր տեղեկութիւններ է փոխանցել Թեմակալ Առաջնորդի առողջութեան բարելաւման եւ վերջին օրերի իր կատարած ծառայութիւնների մասին: Հայր Առաքելը նաեւ ներկայացրել է թեմի դիմագրաւած մատրահրաւէրները, Նորին Ս. Օծութեան վստահեցնելով թէ՛ Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, եւ թէ՛ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ջանքերով ու աշխոյժ գործունէութեամբ, բոլոր մարտահրաւէրները պիտի հարթւեն: Հայոց Հայրապետը Սրբազան Հօրը շուտափոյթ ապաքինում եւ Հայր Սուրբի գործերին յաջողութիւն է մաղթել:
Կարեւորութեամբ ուզում ենք յայտնել, որ Արամ Ա Կաթողիկոսը Թեհրանի Հայոց Թեմի գործունէութեանը միշտ յատուկ ուշադրութեան է արժանացնում եւ մնայուն կերպով կապի մէջ է Թեմակալ Առաջնորդի եւ նրա օգնական Հայր Սուրբի հետ:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Այսու ուրախութեամբ Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ երեքշաբթի 31 դեկտեմբեր 2024-ին, Նոր Տարւայ գիշերւայ առիթով, Ս. եւ Անմահ Պատարագ պիտի մատուցւի Թեհրանի հետեւեալ եկեղեցիներում.-
Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր եկեղեցի
Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի
Սրբոց Թարգմանչաց եկեղեցի
Սրբոց Վարդանանց եկեղեցի
Ս. Մարիամ Աստւածածին եկեղեցի
Հինգշաբթի, 26 դեկտեմբեր 2024 թւականին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ Նոր տարւայ դիմաւորման հանդիսութիւն եւ Ազգ. Առաջնորդարանի պաշտօնէութիւնը մտերմիկ մթնոլորտում հրաժեշտ տւեց 2024 թւականին:
Սուրբ Ծննդեան աւագ տօների շարքին է դասւում Սուրբ Ստեփանոս Նախավկայի տօնը, որի առիթով Թեհրանի Հայոց Թեմում, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի կողմից յայատարարւեց, որպէս Սարկաւագաց, դպրաց եւ երգեցիկ խմբերի տօն։