2020 թւականի յունւարի 13-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում հիւրընկալեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանին։
Յունւարի 14 Երեքշաբթի., Տօն Ծննդեան Ս. Յովհաննու Կարապետին
Սկսւող Նոր Տարւայ, տասնամեակի առաջին օրերին, երբ ամէն մարդ նոր ու վառ յոյսերով, մտորումներով վայելում էր տօնական օրերի առթած ուրախութիւնն ու զւարճութիւնը, յանկարծ ոճրածին մի արարքով Իրանի Իսլամական Հանրապետութեան Յեղափոխական բանակի ամենաքաջ ու խիզախ, հերոս, արի ու վեհանձն, այլեւ գիտուն զաւակներից մին՝ զօրավար Ղասեմ Սոլէյմանին նահատակւում է իր ընկերներով, զոհ երթալով Ամերիկեան անմարդկային եւ դատապարտելի յարձակման։
Յունւարի 13 † Երկուշաբթի.
Շաբաթ 2020 թւականի յունւարի 11-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի անդամներին եւ Թեմական խորհրդի փոխատենապետ եւ խորհրդի հետ կապ՝ Արա Շահվերդեանին:
Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօների այցելութիւնների շարանում, 2020 թւականի յունւարի 11-ին շաբաթ, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում հիւրընկալեց դոկտ. Շաւարշ Յովասափեանին եւ գաղութիս ազգային եւ գործարար ճարտարագէտ՝ Վարուժան Առաքելեանին:
Յունւարի 12 † Կիր. Է օր Ս. Ծննդեան
2019 թւականի դեկտեմբերի 26-ին հայոց «Մարիամ» հաստատութեան տղայոց և օրիորդաց դպրոցներից, թւով 24 աշակերտներ հրաւիրւել էին Հայաստանի Հանրապետութեան դեսպանատուն՝ մասնակցելու ամանորեայ հանդէսին:
2020 թւականի յունւարի 1-ին Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, Թեհրանի Իսլամական քաղխորհրդի անդամ եւ քաղխորհրդի սոցիալական եւ մշակութային յանձնաժողովի խօսնակ՝ պրն. Բաշիր Հոջաթ Նազարին, Թեհրանի քաղաքապետարանի 8-րդ շրջանի քաղաքապետուհի՝ տկն. Էսթեղամաթին, Թեհրանի քաղաքապետարանի կրօնական հարցերով զբաղւող կենտրոնի պետ՝ Հոջաթոլիսլամ Ջաւադ Սադեղզադէն, Քաղաքապետարանի անձնուրացների հարցեով զբաղւող ընդանուր պետ՝ պրն. Ջալալին եւ Թեհրանի քաղաքապետարանի սոցիալական եւ մշակութային հարցերի տեղակալ՝ պրն. Ամիր Աբադին այցելեցին Ս. Թարգմանչաց եկեղեցի որտեղ նրանց դիմաւորեցին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամներ՝ պարոնայք Հայկազ Շիրւանեանը եւ Աշոտ Սինանին, Արժ. Տ. Կոմիտաս Աւ. քհն. Ղարախանեանը եւ եկեղեցու խորհրդի անդամները։
Հինգշաբթի, յունւարի 9-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան նախագահ՝ Հարմիկ Զովէլեանին, նոյն վարչութեան փոխ նախագահ՝ Ալէքս Կարապետեանին եւ Մարզական միութեան նախագահ՝ Հարմիկ Սարգսեանին: