Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով երէկ դեկտ. 30-ի առաւօտեան, Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի գերատեսուչ Աբդոլռեզա Ֆուլադւանդը եւ յարակից բաժինների պատասխանատուներ այցելելով ազգային առաջնորդարան, հանդիպում ունեցան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ: Հանդիպմանը ներկայ էին Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչները, ինչպէս նաեւ «Թովմասեան-Թունեան», «Արաքս» եւ «Գոհար» դպրոցների տեսուչները:
2019 թւականի դեկտեմբերի 29–ին, Ամանորեայ և Սուրբ Ծննդեան տօների առիթով հայոց ազգային «Արաքս» դպրոց ժամանեց Իրանի Կրթութեան և Գիտութեան նախարար՝ դոկտ. Մոհսէն Հաջի Միրզային: Նախարարին ուղեկցում էին Կրթադաստիարակչական նախարարութեան համակարգող կենտրոնի ղեկավար՝ պրն. Բաղերզադէն, Կրթադաստիարակչական նախարարութեան տեղեկատւութեան և հանրային կապի կենտրոնի ղեկավար՝ դոկտոր Համիդին, Թեհրանի կրթադաստիարակչական կենտրոնի ընդհանուր տնօրէն պրն. Ֆուլադվանդը 6-րդ շրջանի Կրթադաստիարակչական կենտրոնի պետ՝ պրն. Նազարեանը և նոյն ոլորտի բարձրաստիճան այլ պաշտօնեաներ:
Շաբաթ 28 դեկտեմբերի 2019 թ.-ին Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով Ազգային Առաջնորդարան այցելեցին՝ "հազրաթ վալիասր"-ի աշխարհազօրայինների դիմադրութեան տարածքի "վալի ֆաղիհ"-ի ներկայացուցիչ՝ Հոջաթոլիսլամ Ջաքարին եւ "հազրաթ վալիասր"-ի աշխարհազօրայինների դիմադրութեան տարածքի հրամանատար՝ գնդապետ Ահրարին ու նրանց ընկերակցող պատւիրակութիւնը:
Դեկտեմբերը, ինչպէս միշտ, Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօնների առիթով, յագեցւած է լինում բազմաթիւ ու բազմապիսի այցելութիւններով, որը միշտ ջերմ սիրով ընդառաջում է Թեմիս Առաջնորդը եւ Ազգային Առաջնորդանի յարկի տակ ընդունում է իրեն այցելած հիւրերն:
Չորեքշաբթի դեկտեմբերի 25-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց, Սրբ. Վարդանանց Եկեղեցու Եկեղեցական Խորհուրդի ներկայացուցիչներին:
Չորեքշաբթի դեկտեմբերի 25-ին, տօնական օրերի առիթով, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց, գաղութիս յարգելի ազգայիններից՝ պրն. Սմբատ Յակոբեանին:
Երեքշաբթի 24 դեկտեմբեր 2019 թւականին Ազգային Առաջնորդարան այցելեց՝ եռօրեայ այցով Իրան ժամանած, Հ.Հ. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար՝ Զարուհի Բաթոյեանը եւ իր գլխաւորած պատւիրակութիւնը, որոնց ընկերակցում էին Իրանում Հ.Հ. արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանը եւ դեսպանատան դիւանագիտական կազմը:
Երեքշաբթի դեկ. 24֊ին ըստ Հայաստանեայց առաքելական Ս.եկեղեցու տօնացոյցի տօնն է Քրիստոսի եկեղեցու առաջին նահատակ եւ վկայ Ս.Ստեփանոս նախասարկաւագի։
Ամանորի եւ սրբ. Ծննդեան տօների առիթով, նախաձեռնութեամբ Իրանի Զինեալ ուժերի նահատակների հիմնադրամի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, Թեհրանի քաղաքապետարանի, Թեհրանի քաղխորհրդի, «Սուրբ Մարիամ» մշակութային կենտրոնի, Բեհեշթ Զահրա կազմակերպութեան, Սրբազան պաշտպանութեան թանգարանի ու Զինեալ ուժերի ցամաքային եւ օդային ուժերի, դեկտեմբերի 22-ի երեկոյեան, Իւանէ Շամս դահլիճում կազմակերպւել էր մեծարանքի երեկոյ իպատիւ հայ նահատակների ընտանիքների, անձնուրացների եւ նահատակների հիմնարկի գլխաւոր տնօրէնի խորհրդականը կրօնական փոքրամասնութիւնների հարցով Արբի Թէյմուրեանի ավերապահ ջանքերով:
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդին, որ գեղեցիկ եւ դաստիարակիչ աւանդութեան համաձայն, յառաջիկայ երեքշաբթի, 31 Դեկտեմբերի կէս գիշերւայ ճիշդ ժամը 12:00-ին Նոր տարւայ առիթով մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ, Թեհրանի մեր հետեւեալ եկեղեցիներում Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում: