Երկուշաբթի 22 յուլիս 2019-ի առաւօտեան, հրաւէրովը թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ՝ Քրիստոնէական Դաստիարակութեան Գրասենեակի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանի, տեղի ունեցաւ Կրօնական Խորհրդի, Քահանայից Դասի եւ եկեղեցիների եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչների ժողով։
Կիրակի 21 յուլիս 2019-ի առաւօտեան, յաւարտ Ս. եւ անմահ պատարագի, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցաւ յատուկ հոգեհանգստեան արարողութիւն, 2009 թւականի 15 յուլիսին Թեհրան-Երեւան օդանաւային դժբախտ արկածին զոհ գնացած անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար։
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 28 Յուլիս 2019 Տօն է Այլակերպութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի (Վարդավառ): Այլակերպութեան տօնը մեր եկեղեցու հինգ մեծ տօներից է:
Ա. ՏԱՐԻ, թիւ 30, 21 Յուլիս, 2019
Այս Շաբաթ Հայ Եկեղեցին յիշատակեց Քրիստոսի 12 Առաքեալների տօնը:
Ասիայի ԵԿեղեցիների Խորհրդի Գործադիր Վարչութիւնը իր տարեկան հերթական ժողովը գումարեց Քամբոտիայի մայրաքաղաք Փնոմ-Փէնում 16-19 Յուլիս 2019-ին։
Այսու խոր յուզումով ուզում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնել, որ սրանից տասը տարիներ առաջ 15 Յուլիս 2009 թւականին Թեհրան-Երեւան օդանաւային դժբախտ արկածին զոհ գնացին 168 ճամբորդներ, որոնցից 50-ը մեր Հայոց Առաքելական Եկեղեցու զաւակներն էին։
Յունիսի 25, 2019 թւին, Հայոց Ազգային «Ա. Աւետիսեան» բուժարանում, տեղի ունեցաւ արեան շաքարի անվճար քննութիւն:
Ա. ՏԱՐԻ, թիւ 29, 14 Յուլիս, 2019
ԸՆԹԵՐՑՈՒՄ ՄԱՏԹԷՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆԻՑ (13.24-30)
Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, այսօր կիրակի 14 Յուլիս 2019-ի առաւօտեան կանուխ ժամերին մեկնեց Քամբոտիա - Փնոմ Բէն, մասնակցելու Ասիայի Եկեղեցիների Խորհրդի Գործադիր Վարչութեան տարեկան հերթական ժողովին 16-19 Յուլիս 2019-ին։
Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն սրբեր՝ Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի կատարւեց թւականիս 11 եւ 12 յուլիս օրերի ընթացքին։