Այսու յայտնում ենք Թեհրանի մեր եկեղեցու սիրելի զաւակներին, որ Կրօնական Խորհրդի եւ Քրիստոնէական Դաստիարակութեան գրասենեակի պատասխանատուների համատեղ խորհրդակցութեամբ որոշւել է կազմել Մանուկների Հոգեւոր Երգչախումբ։
Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետարանը մէկն է Թեհրանի այն քաղաքապետարանների, որի աշխատանքները առնչակից են Թեհրանի հայկական համայնքին, քանի որ այդ տարածքում է Նոր Բուրաստան գերեզմանատունը:
Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 40-րդ տարեդարձի եւ «Ֆաջր»-ի տասնօրեակի միջոցառումները մեկնարկեցին ուրբաթ առաւօտեան, Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի դամբարանում, ներկայութեամբ Իրանի պետական այրերի, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների եւ հոծ բազմութեան:
Թւականիս յունւարի 30-ին, առաւօտեան ժամը 8։30-ին, Մաշհադի Ասթան Ղոդս Ռազաւի-ի Ղոդս սրահում, գլխաւորութեամբ Այաթօլլահ Ռէյիսիի, տեղի ունեցաւ «Իմամ Ռեզա եւ Կրօնների Երկխօսութիւն» համագումարը։
Ինչպէս նախօրօք յայտնած էինք թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան յունւարի 21-24 2019-ին Լիբանանում մասնակցեց Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի Գործադիր Վարչութեան տարեկան ժողովին, որը գումարւեց Ասորի Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում Աթշանէ հիւրընկալութեամբ Ասորի եկեղեցու հոգեւոր պետ նորին սրբութիւն Մար Աֆրամ Բ. Պատրիարքի։
Այսօր 2 փետրւար 2019-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Արաբական Միացեալ Էմիրութիւններ մեկնեց մասնակցելու համար Եգիպտոսի Ալ Ազհար կրօնական միջազգային հաստատութեան եւ Իսլամ Իմաստունների Խորհրդի ու Արաբական Միացեալ Էմիրութեանց համագործակցութեամբ տեղի ունենալիք միջազգային համագումարին, որի գլխաւոր թեման է կրօնի դերը մարդկութեան միջեւ եղբայրութեան, համատեղ գոյակցութեան եւ սիրոյ ամրապնդման գործընթացին մէջ։
Մեր հաւատացեալ հայրենակիցներին տեղեկացնում ենք, որ Արդարադատութեան Մշակութային վարչութեան (معاونت فرهنگی دادگستری) կողմից դիմում ենք ստացել անձնական, սոցիալական եւ իրաւական խորհրդատւութեան պահանջ ունեցող հայ հայրենակիցների հետ անվճար խորհրդատւութիւն ունենալու հանդիպումներ կազմակերպել։
Հովանաւորութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի եւ Թեհրանի Հայոց Թեմի Կրօնական Խորհրդի Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ, նաեւ կարիքաւորներին Օժանդակող Մարմնի համագործակցութեամբ եւ ընկերակցութեամբ Արժ. Տիարք Գրիգորիս եւ Արիստակէս Քահանայ հայրերի, այս տարի եւս Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, տեղի ունեցաւ այցելութիւն Ռազի եւ Էհսան հոգեբուժական կենտոններ նաև Քահրիզաք, Օմիդ, Խանէ Մոհաբաթ, Սուրբ Մարիամ եւ Ռուս ուղղափառ եկեղեղու ծերանոց-անկելոցներում բնակւող հայ եւ քրիստոնեայ բնակիչներին:
Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 40-րդ տարեդարձի առիթով Իրանում կրօնական փոքրամասնութիւնների կազմակերպւած միջոցառումները հանրութեան սեփականութիւնը դարձնելու նպատակով, կիրակի յունւարի 27-ի առաւօտեան, Իսլամական քարոզչութիւնների համադրման խորհրդի կենտրոնում կազմակերպւել էր մամլոյ ասուլիս:
Կիրակի յունւարի 27-ին, Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով Իրանի Իսլամական լուսաւորութեան եւ մշակոյթի նախարարութեան մշակութային հարցերի տեղակալը՝ պրն. Մոհսէն Ջաւադին եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը, այցելեցին Ազգային առաջնորդարան, ուր հանդիպեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ: