Սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,
Քրիստոնէական ջերմ սիրով եւ օրհնախառն աղօթասացութեամբ ողջունում եմ ձեզ բոլորիդ 2018-2019 դպրոցական տարեշրջանի այս առաջին ժամին, շնորհաւորում եմ ձեզ վերամուտի առիթով եւ բեղուն, արդիւնաշատ, յաջողութեամբ լեցուն տարի եմ մաղթում բոլորիդ։
Սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,
Քրիստոնէական ու հայրական ջերմ սիրով ողջունում եմ ձեզ բոլորիդ, բարի գալուստ եմ մաղթում ձեզ ձեր դպրոցում,շնորհաւորում ու յաջողութիւն մաղթում բոլորիդ։
Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 16 սեպտեմբեր 2018-ի Խաչվերաց է, այսինքն Տօն՝ վերացման սրբոյ խաչին: Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
Շաբաթ, սեպտեմբերի 1-ին, մի խումբ արւեստագէտների եւ մշակոյթի ոլորտի պատասխանատուների ներկայութեամբ, Կինոյի թանգարանում կայացաւ Բեքթաշ Աբթինի պատրաստած «1937 թւականի հոկտեմբերի 13-ը» ֆիլմի պրեմիերան:
Թեհրանի Հայոց Թեմի Կարիքաւորներին Օժանդակող Մարմինը, որպէս երախտագիտութիւն յարգելի բարերար՝ տկն. Արիս Ղուկասեան Սւարանիին, մարմնի երկու անդամներին այցելութեան ուղարկեց իր տուն:
Չորեքշաբթի, օգոստոսի 29-ին, բոցավառւեց Իրանի 50-րդ Համահայկական խաղերի ջահը աւելի քան 700 իրանահայ միութիւնների, ինչպէս նաեւ Արցախից ու Ջաւախքից ժամանած ներկայացուցիչների մասնակցութեամբ:
Շաբաթ 1 սեպտեմբեր 2018-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում հանդիպում ունեցաւ Թ. Հ. Թ. Թեմական Խորհրդի ատենապետ՝ Պրն. Ռոբերտ Բեգլարեանի, փոխ-ատենապետ՝ Պրն. Վարուժ Յովհաննիսեանի, Կրթական Խորհրդի ատենապետ՝ Տիկին Անէթ Բաղդասարեանի եւ Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի ատենապետ՝ Օրդ. Անի Մանուկեանի հետ։
Թեհրանի Հայոց Թեմի Անձնուրացների Յանձնախմբի դիմումին ընդառաջելով, Թեհրանի Հայ Կաթողիկէ համայնքի Թեմական Խորհուրդը, Հայկաշէնի հանգստավայր հրաւիրեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի անձնուրացների, ազատորդիների և նահատակ զինւորների ընտանիքներին չորս օրեայ հանգիստ անցկացնելու համար:
Չորեքշաբթի օգոստոս 29, 2018-ի կէսօրին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ և Լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, իր տիկինը՝ Անահիտ Ջաղարեանը, իրենց հարսը և թոռնիկն այցելեցին Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
Չորեքշաբթի օգոստոսի 29-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց տիկնայք՝ Դորիս Ջաղարբէգեան, Նինա Թորոսեան և Սոֆի Ջաղարբէգեանին: