Չորեքշաբթի, 27 Յունիս 2018-ի երեկոյեան, Անթիլիասի Մայրավանքին մէջ ընթացք առաւ «Կրօնը եւ Կենսոլորտը» խորագիրով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Մշակոյթի եւ Միջազգային Հաղորդակցութեան Կենտրոնի միջեւ, 8-րդ եռօրեայ երկխօսութիւնը։
Այսու ուրախութեամբ եւ գոհունակութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ կիրակի 1 Յուլիս 2018-ին յընթացս Ս. եւ անմահ պատարագի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւելու է հայրապետական մաղթանք Ս. Աթոռիս գահակալ՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման քսաներեքերորդ տարեդարձի առիթով:
Թ.Հ. Թեմի Կարիքաորներին Օժանդակող Մարմինը, ինչպէս միշտ ջանացել է նիւթական աղբիւրներ ծրագրել իր տարեկան աշխատանքներում և 2018 թւին կիրառել էր «Sina X» աւտոմեքենայի վիճակահանութիւն:
Համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու օրացոյցին, թւականիս յունիսի 21-ը տօնն էր Սրբոց Թարգմանչաց վարդապետացն մերոյ՝ Սահակայ եւ Մեսրոպայ։ Առ այդ, նախորդ տարիների նման, այս տարի եւս ըստ Թ.Հ.Թ. Կրօնական Խորհուրդի կարգաւորումին, ուխտագնացութիւն եւ հովւական այցելութիւն տեղի ունեցաւ դէպի Արաք եւ Արաքի համայնքի սիրելի զաւակներին։
Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թւականիս շաբաթ, 7 յուլիսի երեկոյեան ժամը 7։45-ին, կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական Խորհրդի եւ համագործակցութեամբ՝ Թ.Հ.Թ. Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմուքնի, Առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում տեղի է ունենալու իւրայատուկ մի ձեռնարկ, նւիրւած՝ Թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան եւ օծման 50-ամեայ ոսկեայ Յոբելիանին եւ Թեհրանի Թեմում իր առաջնորդութեան 19-րդ ամեակին։
Ուրբաթ, 22 Յունիս 2018-ի երեկոյեան, ղպտի եկեղեցու պետ ՝ Ն.Ս. Թաուատրոս Բ. եւ ասորի եկեղեցու պետ՝ Ն.Ս. Մար Աֆրամ Բ. պատրիարքները, իրենց ընկերակցող եպիսկոպոսներից բաղկացած պատուիրակութեամբ, այցելեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքին մէջ։
Երեքշաբթի 19 յունիս 2018-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր հիւրանոցում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Լիբանանի Հանրապետութեան դեսպան պրն. Հասան Աբբասին։
Իրանի քաղաքամշակութային դիւանագիտութիւնը արտացոլող Իրանի դեսպանատների մշակութային կցորդները, երեքշաբթի, յունիսի 19-ին այցելեցին Թեհրանի ազգային առաջնորդարան:
Երկուշաբթի 18 յունիս 2018-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Հ.Մ.Մ. Նայիրի Միութեան հովանաւորութեամբ գործող «Ծիածան» Մանկական Արւեստանոցի Տնօրէն՝ տկն. Նադիա Այւազեանը և նոյն միութեան վարչութեան անդամ ու արւեստանոցի կապ՝ օր. Օդեթ Շահվերդեանը:
Կիրակի 17 յունիս 2018-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին Ազգային Առաջնորդարանի պաշտօնէութիւնը: