Մարդկային ընկերութիւնը առողջ փոխ-յարաբերական կեանքի մէջ պահող կարեւորագոյն ազդակը համարւում է՝ անկեղծ եւ սրտբաց երկխօսութիւնը։ Նոյնն է նաեւ Աստւած-մարդ, մարդ-Աստւած յարաբերական կեանքի պարագային։
Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի հերթական նիստը աւելի քան երեք տասնեակ պատգամաւորների մասնակցութեամբ երէկ, մայիսի 16-ի երեկոյեան գումարւեց ազգային առաջնորդարանի դահլիճում, քննարկելով երկու հիմնական գլուխներ կապւած համայնքի կրթական հարցերին եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից իրանական ընթացիկ տարւայ (1397-ի) նախահաշւի:
Երեքշաբթի մայիսի 15-ի կէսօրին, Մակեդոնիայից Թեհրան ժամանած հոգևորականներ՝ Միլան քահանայ Բորիսովը, Ս. Ստեփանոս մատրան հովիւ և փոխտնօրէն գիտութեան ու միջազգային համագործակցութեան բաժանմունքի Աստւածաբանութեան համալսարանում, նաև Դէժան քահանայ Բորիսովը քաղաքավարական այցով, այցելեցին Ազգային Առաջնորդարան և հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
Երեքշաբթի մայիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ՝ պրն. Վահիդռեզա Մոհամմադին:
Ս. Սարգիս մայր եկեղեցու օծումը կատարւել է 1973 թւականի ապրիլի 29-ին, ձեռամբ երանաշնորհ Տ.Տ. Խորէն Ա. Կաթողիկոսի Մեծի Տանն Կիլիկոյ և օրւայ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ երջանկայիշատակ Արտակ արք. Մանուկեանի և Ատրպատականի ու Սպահանի օրւայ առաջնորդ հայրերի մասնակցութեամբ ու բարերարութեամբ տիարք Գուրգէն և Վազգէն Սարգսեանների, ի յիշատակ իրենց հանգուցեալ ծնողաց՝ Մարգար և Խանում Սարգսեանների:
Երկուշաբթի մայիսի 14-ին, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան նախագահութեամբ գումարւեց թեմիս եկեղեցականաց համագումար, ընտրելու համար արժ. Տ. Արսէն քհն. Աւետեանին փոխարինող մի անդամ եկեղեցական:
Մայիս 13-ի երեկոյեան, Թ.Հ.Թ.-ի Անձնուրացների յանձնախումբը, Ռոստոմ համալիրում գտնւող իր գրասենեակում, հանդիպում ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի օրերին, աւելի քան 25 ամիս Իրաքում գերի ընկած իրանահայ՝ ազատորդի Ալբերտ Ղահրամանեանի հետ:
Ալբերտ Մահմուդլուն եւս այն իրանահայ hայրենանւէր քաղաքացիներից է, ովքեր Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում բազմիցս ճակատ մեկնեցին: Նա ամէն անգամ մարմնական նոր վնասւածքներով է տուն վերադարձել, սակայն առողջութիւնը վերականգնւելուց անմիջապէս յետոյ, ճակատ է վերադարձել, որպէս իրանահայ քաղաքացի՝ կատարելու իր զգացած բարոյական ու պատւախնդիր պարտաւորութիւնը՝ Իրանին եւ նրա ժողովրդին:
«Մեծահրաշ այս խորհուրդը՝ աւանդութեամբ մեզ հասած, որ հոգիների մեր լուսատուն իր պաշտպանից էր լսել, թէ երկնքի մէջ իր դասի մեծ տօնն էր այսօր»։
ՇԱՐԱԿԱՆ
Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու Օծման 45-ամեակի Տօնակատարութիւն Հովանաւորութեամբ`