Այսու Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ շաբաթ, 2 սեպտեմբեր 2023 թւականի երեկոյեան ժամը 6:30-ին, նախագահութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Ս. Սարգիս եկեղեցում տեղի է ունենալու կիրակնամուտի հանդիսաւոր արարողութիւն իսկ ժամերգութեան աւարտին տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն՝ Արցախի հանրապետութեան համար նահատակւած հայ ժողովրդի զաւակների հոգիների խաղաղութեան համար:
Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որ ներկայ լինեն վերոյիշեալ արարողութեան` ի յարգանք մեր բազմահազար նահատակների:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆի
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Հինգշաբթի, 24 օգոստոս 2023 թւականին, Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց «Անահիտ» գիտամշակութային եւ գրական հանդէսի խմբագրական խորհրդի քարտուղար, պատմական գիտութիւնների թեկնածու, հայ ժողովրդի բարեկամ` պրն. Աբբաս Էղբալ Մեհրանին։ Հանդիպմանը ներկայ էր նաեւ տկն. Արփի Ալավերդեանը։
Թեմական խորհուրդն իր երկամեայ գործունէութեան շրջանի աւարտին մօտենալով, պարբերաբար հանդիպումներ է կազմակերպել ենթակայ մարմինների հետ։ Այս շրջագծում չորեքշաբթի, 23 օգոստոսի 2023 թւականին, երկու հանդիպումներ կայացան Ազգ. Առաջնորդարանի դահլիճում։ Հանդիպման էին հրաւիրւել՝ Հայոց զոյգ գերեզմանատների վարչութեան եւ Կարիքաւորներին Օժանդակող մարմնի անձնակազմերը։
Չորեքշաբթի, 23 օգոստոս 2023 թւականին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս. Արք․ Սարգսեանի գլխաւորութեամբ կայացաւ Կրօնական խորհրդի, Քահանայից դասի եւ Եկեղեցական խորհուրդների ատենապետների համատեղ հանդիպումը։
Հինգշաբթի եւ ուրբաթ թւականիս օգոստոսի 17-ին եւ 18-ին, օրհնութեամբ եւ նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի, Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի վերափոխման տօնի առիթով տեղի ունեցաւ ուխտագնացութիւն դէպի Սարի եւ Գորգան քաղաքներ:
Չորեքշաբթի, 16 օգոստոս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի իսլամագիտութեան դպրանոցների հասարակական եւ քաղաքական հարցերի վարիչ՝ Հոջաթ. դոկտ. Սէյեդ Մոհամադ Հասան Թահայիին, Խաթամոլօսիա դպրանոցի ուսումնասիրութիւնների բաժնի օգնական եւ իսլամական յեղափոխութեան ուսանողների միութեան ատենադպիր՝ Հոջաթ. դոկտ. Մահդի Ամերիին եւ Այաթօլլահ Իրաւանի դպրանոցի ուսումնասիրութիւնների բաժնի օգնական՝ Հոջաթ. Ռահմանին։
Հանդիպմանը ներկայ էր նաեւ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը:
Երեքշաբթի, 15 Օգոստոս 2023 թւականին, Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հեռաձայնային կապ հաստատեց Արցախի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դաւիթ Իշխանեանի հետ:
Խոր ցաւով լսեցինք Շիրազ քաղաքի մզկիթներից մէկում տեղի ունեցած ահաբեկչական այն արարքի մասին, որին զոհ գնացին երկու անմեղ քաղաքացիներ: Ահաբեկչական այս արարքի հետեւանքով եղան նաեւ վիրաւորներ:
Մենք բուռն կերպով դատապարտում ենք ահաբեկչական, անմարդկային այս արարքը, որը միտում էր խաղաղ բնակչութեան կեանքը խանգարել: Այս առիթով ցաւակցում ենք զոհերի ընտանեկան պարագաներին եւ վիրաւորեալներին էլ ցանկանում ենք շուտափոյթ ապաքինում, եւ մեր սիրելի Իրանին էլ առաւել զարգացում եւ խաղաղութիւն:
Վշտակցում ենք հոգեւոր առաջնորդ եւ Յեղափոխութեան ռահվիրայ Այաթոլլահ Խամենէին, Հանրապետութեան նախագահին եւ պատկան այրերին աղօթելով, որ Աստւած խաղաղութիւն պարգեւի Իրանին եւ իր ազնիւ ժողովրդին:
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
2023 թւականի մարտի 23-ից սկսած Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի կողմից տարբեր միջոցառումներով ոգեկոչւում են Ամենայն Հայոց բանաստեղծ՝ Յովհաննէս Թումանեանի մահւան տարելիցը: 54 տարեկան էր հայ գրականութեան «Հանճարեղ լոռեցին» (Եղիշէ Չարենցի բնութագրմամբ), երբ դեղնախտի խլիրդը ապաժամ խլեց-տարաւ մարմնեղէն կեանքը հայ ժողովրդի բացառիկ այս ծնունդի: 100 տարի առաջ, մարտի 23-ին, Ամենայն Հայոց բանաստեղծը իր վերջին հրաժեշտը տւեց երկրային այս կեանքին, բայց երբեք չհեռացաւ հայ ժողովրդի մտքից ու սրտից:
Կիրակի, թւականիս օգոստոսի 13-ին, Թեհրանի թեմի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Սուրբ եւ Անմահ Պատարագ Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի վերափոխման եւ Խաղողօրհնէքի տօնի առիթով: