2017 թ. փետրւարի 12-ին «Գոհար» միջնակարգ տղայոց դպրոցի աշակերտութիւնը, ծնողական խորհրդի բոլոր անդամների և տեսչութեան հետ միասնաբար այցելեցին Բեհջաթաբադ շուկայի մօտ գտնւող հրշէջ կայան և իրենց յարգանքի տուրքը մատուցեցին նոյն կայանի հրշէջներից փլասքօ շէնքի վթարից զոհւած անձնաւորութեան մահւան առթիւ:
Ուրբաթ 17 փետրւարին, Հ.Մ.Մ. Րաֆֆի համալիրում տօնւեց Իսլ. Յեղափոխութեան 38-րդ տարեդարձը:
Հինգշաբթի, 23 փետրւար 2017-ին, տօնն էր Սրբոց Վարդանանց Զօրավարացն Մերոց և 1036 Վկայիցն:
Հինգշաբթի 23 փետրւար 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Պաղեստինի Զօրակցութեան ի խնդիր Թեհրանում գումարւած երկօրեայ համագումարի մասնակիցներ՝ Լիբանանից երեսփոխան Էմիլ Րահմէ, Լիբանանի Արտաքին Գործոց Նախարարութեան դեսպան Էլի Թըրք եւ Էլ Մայադին հեռուստալիքի գլխաւոր աշխատից եւ «Արեւելեան Զանգակներ» յայտագրի գլխաւոր խմբագիր Ղասան Էլ Շամին։
Եկեղեցու տօնացոյցը յիշեցնում է մեզ, որ արդէն Մեծ պահքի սեմին ենք։
Երեքշաբթի՝ փետրւարի 21-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովը շարունակեց փետրւարի 20-ին սկսւած 3-րդ նիստը, նախագահութեամբ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի: Տէրունական աղօթքից յետոյ ստուգւեց պատգամաւորների թւային պատկերը:
Երեքշաբթի, 21 փետրւար 2017-ին տօնն էր Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն:
Կազմակերպութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութեան Խորհրդարանի եւ հովանաւորութեամբ Իսլամական Յեղափոխութեան հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենէի տեղի ունեցաւ Միջազգային 6-րդ համագումարը ի զօրակցութիւն Պաղեստինեան արդար դատի եւ Պաղեստինցի ազնիւ, մարտնչող ու իրաւազրկւած ժողովրդին, 21-22 փետրւար 2017-ին Թեհրանում։
Թւականիս յունւարի 29–ին Թունեան տարրական դպրոցի աշակերտուհիները դպրոցիս տեսչուհու, փոխտեսչուհու և ծնողական խորհրդի ուղղեկցութեամբ այցելեցին հրշէջ կայարան, որպէսզի յայտնեն իրենց դպրոցի աշակերտուհիների և անձնակազմի ցաւակցութիւնները վերջերս տեղի ունեցած «Փլասկօ»-ի դժբախտ պատահարի կապակցութեամբ:
20-21 Փետրւար 2017-ին համատեղ կազմակերպութեամբ Մշակոյթի եւ Միջազգային Հաղորդակցութեան Կազմակերպութեան Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի եւ Յունաստանի Օրթոտոքս եկեղեցու գումարւեց վեցերորդ միջազգային համագումարը Մշակոյթի եւ Միջազգային Հաղորդակցութեան Կազմակերպութեան Կենտրոնում-Թեհրան։ Համագումարի թեման էր Կրօնի եւ բանականութեան դերը բռնութեան դէմ պայքարելու ի խնդիր արդարութեան եւ խաղաղութեան հաստատման համար։