2008 թ. փետրւարի 12-ին ժամանակի Խնամակալ մարմինը, գեղեցիկ մտայղացումով եւ Թեմական խորհրդի համաձայնութեամբ եւ Սրբազան Հօր հովանաւորութեան ներքոյ, կազմակերպեց ընդունելութիւն, ժամանակի 50 աւարտած եւ նոր մուտք գործած ուսանողների պատւին:
Երեքշաբթի առաւօտեան, թւականիս 23 օգոստոսի ժամը 9։30-ին Ազգային Առաջնորդարան այցելեցին Ղոմի Աստւածաբանական համալսարանում յատուկ դասընթացք անցկացնող Եւրոպական-Ասիական զանազան երկրներից՝ (Հարաւային Կորէա, Հարաւային Ափրիկէ, Լիբանան, Չինաստան, Աւստրիա, Սպանիա եւ Գերմանիա) որոնց ընդունեց թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Առաջնորդարանի դահլիճում։
Ֆոնդի բարերարների յատկացրած գումարները ժամանակին շօշափելի եւ բաւարար են եղել:
Անցնող տարիներում միմեանց յաջորդող Թեմական խորհրդի կազմերը կարեւորելով հայ նոր սերնդի բարձրագոյն կրթութիւն ստանալու խնդիրը, փորձել են հնարաւոր բոլոր միջոցներով, ոչ-միայն քաջալերել՝ այլ նաեւ հովանաւորել եւ օժանդակել երիտասարդներին:
Թ.Հ. Թեմի Ուսանողական ֆոնդի նոր կազմը կեանքի է կոչւել 2015 թ. յուլիսին, որի անդամներն են՝
Ազգային Առաջնորդարանի Յարաբերական Մարմինը ստորև ներկայացնում է համառոտ մի զեկոյց, Գերեզմանատների Վարչութեան աշխատանքներից, որոնք կատարւել են «Դուլաբ»-ի հայոց գերեզմանատնում՝
Երկուշաբթի 22 օգոստոսի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ. Մ. «Սարդարապատ» Միութեան վարչութեան անդամներից՝ տկն. Արմիկ Ղարիբեան և պարոնայք՝ Գառնիկ Մելիք Ստեփանեան, Ժոզէֆ Գրիգորեան և Մարտիկ Ծատրեանին:
Ողջ Քրիստոնեայ աշխարհում եւ տարբեր քրիստոնեայ եկեղեցական ընտանիքներում Աստւածամայրը պատւականագոյն տեղն է գրաւում, եւ ինչպէս քսան դարեր առաջ իր իսկ վկայութեամբ. «...Այսուհետեւ սերունդները բոլոր երանի են տալու ինձ, քանզի հզօր Աստւածն ինձ համար մեծամեծ գործեր արեց...» (Ղկ 1.48-49), նոյնպէս էլ հայ ժողովրդի եկեղեցական ու ազգային պատմութեան մէջ Ս. Կոյս Մարիամ Աստւածածինը բարձրագոյն եւ պատւականագոյն տեղն է գրաւում։
Պատգամաւորական ժողովի 16-րդ շրջանի ընտրութիւնների կենտորնական յանձնաախումբն իր կեանքի կոչւած իսկ օրւանից մինչ այսօր ունեցել է իր հերթական նիստերն Ազգային Առաջնորդարանում:
Երեքշաբթի 16 Օգոստոս 2016-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հոգեւոր եղբայրակցութեան ներկայացուցիչներին, որոնք պատրաստւում են մեկնելու Հայաստան, մասնակցելու համար Հայաստանի Եղբայրակցութեան կազմակերպած միաշաբաթեայ համագումարին, որի գլխաւոր թեման է «Պահքն ու պահեցողութիւնը»։