Թ. Հ. Թ.-ի Յարաբերական Մարմինը իր զրոյցների շարանում հարցազրոյց է ունեցել Թեմական Խորհրդի կողմից նշանակւած Շինարարական Մարմնի ատենապետ՝ պրն. Հերոս Օհանեանի հետ:
Ստորև ներկայացնում ենք սոյն հարցազրոյցը:
Տարիների աւանդոյթի է վերածւել Հայ Մշակոյթի տօնի առիթով Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ խորհրդին կից Մշակութային յանձնախմբի համագործակցութեամբ կազմակերպւող Հայ Մշակոյթի տօնը, որը իրականացւում է համայնքիս մատաղ սերունդի շնորհաշատ երիտասարդ-երիտասարդուհիների միջոցով: Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ընթացքում կազմակերպւած այս տարւայ ծրագիրը, իր բովանդակութեամբ դրսեւորեց յանձնառու եւ պահանջատէր հայ երիտասարդի անկոտրուն կամքը:
Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն չորս Աւետարանիչների տօնը Թեհրանում Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի տնօրինումով եւ Կրօնական Խորհրդի որոշումով հռչակւել է նաեւ որպէս՝ Աստւածաշնչի Օր: Եւ այդ առիթով Թեհրանի՝ Ս. Սարգիս (թւականիս ուրբաթ 16 հոկտեմբերի) և Ս. Գրիգոր Լուսաւորիչ (կիրակի 18 հոկտեմբերի) եկեղեցիներում կրօնական արարողութեանը նախագահեց և յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:
«Ալիք» - Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի իրականացրած աշխատանքների մասին համայնքին իրազեկ դարձնելու նպատակով օրերս հարցազրոյց ենք ունեցել խորհրդի ատենապետ՝ Սեւան Դանիէլեանի հետ:
Թեմիս Կրօնական Խորհրդի կազմակերպութեամբ, թւականիս ուրբաթ 30 հոկտեմբերի ճաշից յետոյ ժամը 4:00-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհրդների յետմիջօրեան համագումարը: Համագումարին նախագահում էր Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, որին ներկայ էին նաեւ Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Ռուբիկ Կարապետեանն ու անդամներից՝ պրն. Վարդան Բաբախանեանը:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընդառաջելով Կրօնական խորհրդի որոշումին հանդերձեալ է կատարել Սարկաւագական Ձեռնադրութիւն, մեր եկեղեցիներում ծառայող, տարիների դպիր՝ Յովիկ Խոսրովեանին կիրակի 8 նոյեմբեր 2015-ին յընթացս Ս. եւ անմահ պատարագի:
Հինգշաբթի 29 հոկտեմբեր 2015-ի առաւօտեան թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Տէր եւ Տիկին Նշան եւ Ռուբինա Փիրումեաններին, որոնք այս օրերին Թեհրան են գտնւում:
Աւելի քան 30 պատգամաւորների մասնակցութեամբ երէկ՝ հոկտեմբերի 27-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի հերթական՝ 22-րդ նիստը:
ԱԼԻՔ - Նախաձեռնութեամբ Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն՝ «ՀՈՒՍԿ» հաստատութեան, երէկ՝ հոկտեմբերի 26-ի երեկոյեան նոյն հաստատութեան յարկի տակ կազմակերպւել էր դասախօսական երեկոյ: Օրւայ դասախօսն էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, իսկ թեման՝ «Սիսի կաթողիկոսական կալւածների վերադարձի նշանակութիւնը Հայ Դատի պահանջատիրական հոլովոյթում»:
Ի հետեւումն Իրանի տարբեր համալսարաններում սովորող հայ ուսանողների դիմումներին եւ բողոքարկումներին՝ իսլամական առարկաների որոշ դասախօսների սահմանադրական օրէնքի նկատմամբ կատարած քայլերին, Թեմիս Բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հիմնւելով Իրանի իսլամական Ազատ համալսարանի 22/5538 թւահամար շրջաբերականի իրանական 19/10/1375 թւականի եւ Գիտութեան նախարարութեան ծրագրաւորման գերագոյն խորհրդի 113/2868 թւահամար, 4/10/1373 թւակիր շրջաբերականի՝ որով թոյլ է տրւում հայ ուսանողին կրօնական իրաւունքների պաշտպանման՝ նամակներ յղելով Ազատ համալսարանի եւ Գիտութեան նախարարի տնօրէնին, պարոնայք նախարար՝ դկտ. Ֆարհադի-ին եւ դկտ. Միրզադէ-ին, պահանջում է վերոյիշեալ շրջաբերականներին գործադրումը: Նամակում Սրբազան հայրը յայտնել է, որ հնարաւոր է հայ ուսանողներին եկեղեցւոյ յարկի տակ քրիստոնէական գիտելիքների ուսուցմամբ լրացնել իսլամական դասերի միաւորների բացը:
Այս նամակների պատճէնները եւս ուղարկւեցին Հանրապետութեան նախագահի փոքրամասութիւնների խնդրով օգնական դկտ. Իւնեսի-ին, Մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան նախարարութեան, Մշակոյթի եւ իսլամական յարաբերութեան կազմակերպութեան նախագահին եւ Իրանի իսլ. խորհրդարանի զոյգ պատգամաւորներին: