Այսօրւայ աշխարհի ամէն մի ժողովուրդ ունի իր ազգային եւ կրօնական արժէքներն ու հաւատալիքները: Խաղաղ ու ներդաշնակ գոյակցութեան երաշխիքներից մէկն է փոխադարձ յարգանք ու սէր ունենալն է միմեանց նկատմամբ: Աստւածաշունչը մեզ յուշում է, որ բոլորս Աստծու զաւակներն ենք եւ հետեւաբար կոչւած ենք Աստծու բարիքները միասնաբար վայելել:
Հինգշաբթի 22 հոկտեմբեր 2015-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայոց Ակումբի վարչութեան նախագահ պրն. Էդիկ Ղահրամանեանին:
Ասիայի Եկեղեցիների Խորհրդի CCA նորընտիր Գործադիր Յանձնախումբը (Executive Committee) գումարեց իր Անդրանիկ նիստը 12-16 հոկտեմբեր 2015-ի Պանքոքում – Թայլանդ:
Սոյն ժողովին մասնակցեց Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան որպէս Գործադիր Յանձնախմբի անդամ ներկայացնելով Հայոց Եկեղեցին Իրանում եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը:
Դ դարասկզբին Հռոմէական կայսրութիւնը Արեւելքում նոր նւաճումների շրջան է թեւակոխում: Պայքար էր մղւում նաեւ խղճի եւ կրօնների ազատութեան համար:
Կոստանդիանոս Մեծը (ծնւած մօտ 275 թւականին եւ մահացած 337-ին), 306 թւականից սկսած Հռոմի արեւմտեան աշխարհի կայսրն էր, 312 թւականին Հռոմի պարիսպների առաջ տարած յաղթանակը քրիստոնէութեան թշնամի Մաքսենսի (Maxence) դէմ, վճռական է լինում քրիստոնէութեան հաստատման համար եւ ի նպաստ նրա պաշտօնական հաստատման, որովհետեւ 313 թւականին Միլանում ստորագրւած հրովարտակը այնուհետ ազատութիւն պիտի շնորհէր կրօններին, այդ թւում նաեւ քրիստոնէութեանը:
Սրբազան Հօր Ազդային Դպրոցների վերջին այցը կայացաւ երեքշաբթի հոկտեմբերի 6-ին, նախ Հայ Կոյսերի Մարիամ Մանկամսուր,
Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, երկուշաբթի հոկտեմբերի 5-ին այցելութիւն ունեցաւ նախ Արաքս օրդց. դպրոց,
Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ազգային դպրոցների այցելութեան շարանի 2-րդ շաբաթն սկսւեց հոկտեմբերի 3-ից, այցելելով նախ՝ Էլպիս Ֆերահեան Մանկապարտէզ՝
Ուրբաթ հոկտեմբերի 16-ին, իրանական «Շարղ» օրաթերթի եւ «Դասթան-է Համշահրի» պարբերաթերթի, ինչպէս նաև «Բոռնա», «ԻՌՆԱ», «Միզան», «Իսքա նիւզ» և «Երիտասարդ Լրագրողների Ակումբ»-ի մի խումբ լրագրողներ ու լուսանկարիչներ, «ՀՈՒՍԿ» Հաստատութեան ցանկութեամբ և Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի համագործակցութեամբ, նաև Գերեզմանատների Վարչութեան համադրութեամբ, այցելեցին Թեհրանի Դուլաբի գերեզմանատունը:
Այդ կապակցութեամբ «Բոռնա նիւզ»-ը գրել է՝
Թեհրանահայութեան հին գերեզմանատունն այսօր միայն թռչունների երամների հիւրընկալն է
Հայաստանեայց եկեղեցին հոկտեմբեր ամսին տօնում, ոգեկոչում է յիշատակը իր թարգմանիչ վարդապետների՝ Մեսրոպին, Եղիշէին, Մովսէս Քերթողահօր, Դաւիթ Անյաղթ Փիլիսոփային, Գրիգոր Նարեկացուն եւ Ներսէս Կլայեցուն (Շնորհալուն), այսինքն այն վարդապետներին, որոնք շարականագրի բառերով՝ «Նրանք ովքեր աստւածագիտութեան ծածկւած խորհուրդը տնօրինաբար յայտնելով ճանաչեցրին մեզ, մեծ սուրբի Մովսէսի նման»: Այո, նրանք Աստծու իմաստութեամբ զարդարեցին Հայաստան աշխարհը հայ գրերի արարումով:
Սրբազան Հօր առաջին շաբաթւայ վերջին այցը կայացաւ սեպտեմբերի 30-ին, Զէյթուն քաղաքամասում, նախ Արարատ օրդց. դպրոց՝