Հայաստանեայց եկեղեցին հոկտեմբեր ամսին տօնում, ոգեկոչում է յիշատակը իր թարգմանիչ վարդապետների՝ Մեսրոպին, Եղիշէին, Մովսէս Քերթողահօր, Դաւիթ Անյաղթ Փիլիսոփային, Գրիգոր Նարեկացուն եւ Ներսէս Կլայեցուն (Շնորհալուն), այսինքն այն վարդապետներին, որոնք շարականագրի բառերով՝ «Նրանք ովքեր աստւածագիտութեան ծածկւած խորհուրդը տնօրինաբար յայտնելով ճանաչեցրին մեզ, մեծ սուրբի Մովսէսի նման»: Այո, նրանք Աստծու իմաստութեամբ զարդարեցին Հայաստան աշխարհը հայ գրերի արարումով:
Սրբազան Հօր առաջին շաբաթւայ վերջին այցը կայացաւ սեպտեմբերի 30-ին, Զէյթուն քաղաքամասում, նախ Արարատ օրդց. դպրոց՝


Խնդրում եմ ներկայացնել Ձեզ և գրասենեակի պատասխանատուին, նաև բացատրութիւններ տալ թանգարանի աշխատանքային ընթացքի վերաբերեալ:
«Արտակ Մանուկեան» Թանգարանը իր աշխատանքն սկսել է 2008 թւականին: Իսկ Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի հաստատումով և առաջարկով «Արտակ Մանուկեան» թանգարանի աշխատանքը յանձնարարւեց մեզ 2015 թւականի ապրիլ 21-ին: Ես, Ալիս Շահմուրադեանը, տնօրինում եմ թանգրանի աշխատնքը, գրասենեակի պատասխանտւութիւնը յանձն է առել Աշխէն Եղիայեանը և Թեմական խորհրդի կողմից մեր կապն է նշանակւել տկն. Արմինէ Սեթխանեանը:

Եթէ կարելի է, նախ բացատրէք թէ ի՞նչ է նշանակում ծխական տուրք:
Թեհրանի Թեմի Հայաստանեաց Առաքելական Ս. Եկեղեցու Առաջնորդարանի և համայնքի կրօնական, կրթական և ազգային կառոյցների նիւթական կարիքները հոգալու համար, իւրաքանչիւր եկամուտ ունեցող հայ անհատ, իր նիւթական կարողութեան սահմաններում՝ պարտադիր է վճարել այդ տուրքը:
Սեպտեմբեր 29-ին տեղի ունեցաւ Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ազգային դպրոցների այցելութիւնների 2-րդ շարանը:
Սրբազան Հայրը նախ այցելեց Ահարոնեան Մանկապարտէզ:

Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, այս տարւայ ազգային դպրոցների այցելութիւններն սկսեց սեպտեմբերի 28-ից:
Սրբազան Հայրը նախ այցելեց Սասուն Մանկապարտէզ:


Շաբաթ, հոկտեմբերի 10-ը տօնն էր Սրբոց Թարգմանչաց Վարդապետացն Մերոց, որի առիթով Թեհրանի Սասուն քաղաքամասի Ս. Թարգմանչաց եկեղեցում կատարւեց Ս. և Անմահ Պատարագ, որին նախագահում էր Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Արարողութեանը ներկայ էին Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, քահանայ հայրեր, Թեմական Խորհրդի ներկայացուցիչ՝ Վարդան Բաբախանեանը, հայոց դպրոցների ուսուցիչներ, աշակերտ-ուհիներ և մեծ թւով հաւատացեալներ:
Այսու յայտնում ենք մեր ժողովրդի զաւակներին եւ յատկապէս՝ երիտասարդ-երիտասարդուհիներին, որ ամառային եղանակի կարճ դադարից յետոյ, վերսկսւելու են ամենամսեայ ուրբաթ երեկոների պատարագները երիտասարդ-երիտասարդուհիների մասնակցութեան ի խնդիր:
Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ թւականիս յառաջիկայ շաբաթ 17 հոկտեմբերը մեր թեմում յայտարարւած է որպէս Աստւածաշունչի օր: Այս առիթով, ուրբաթ 16 եւ կիրակի 18 հոկտեմբերին մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի խօսւելու է Աստւածաշունչ Մատեանի տեղի եւ դերի մասին մեր ժողովրդի կեանքում:

Թւականիս հոկտեմբերի 8-ին, Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակում, երեկոյեան ժամը 5-ին, մեկնարկը տրւեց «Հայ գրքի» 13-րդ ցուցահանդրսի՝ «Տէրունական աղօթք»-ով, որը կատարեց Ս. Սարգիս եկեղեցու դպրաց դասը, գեղարւեստական ղեկավար՝ դկ. Էլիպս Մասեհեանի, խմբավար՝ Կարինէ Մուրադեան, որից յետոյ խումբը ներկայացրեց այլ կատարումներ եւս: Օրւայ հաղորդավարն էր՝ Նորիկ Ղարաբէգեանը, որը կազմակերպիչ յանձնախմբի անունից ողջունեց ներկաներին: