Հայոց եկեղեցու հինգ տաղաւար տօներին յաջորդող օրերը եկեղեցու հայրերի կողմից տնօրինւել են որպէս յիշատակ ննջեցելոց եւ այդ օրը յատուկ պատարագի մատուցմամբ հոգեհանգստեան արարողութիւն է կատարւում հանգուցեալների հոգիների հանգստեան համար:
Կիրակի, 20 ապրիլ 2025 թւականին, մեր Փրկիչ՝ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Յարութեան տօնի առիթով Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց թեմիս բոլոր եկեղեցիներում։
Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման 110-ամեակի առիթով, հինգշաբթի, 24 ապրիլ 2024 թւականի առաւօտեան, Ս. Սարգիս եկեղեցում 1915 թւականի սրբարդասեալ նահատակներին յիշատակին նւիրւած Ս. եւ Անմահ պատարագ մատուցւեց, ձեռամբ Թեմիս Առաջնորդի օգնական՝ Հոգշ. Հայր Առաքել Աբղ. Գատեհճեանի, որից յետոյ Հայոց Ցեղասպանութեան մէկ ու կէս միլիոն զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձանի մօտ կատարւեց Բարեխօսական աղօթք:
Չորեքշաբթի, թւականիս Ապրիլի 23-ի երեկոյեան Ս. Սարգիս եկեղեցում՝ Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ տեղի ունեցաւ մոմավառութիւն ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան նահատակների:
Հայոց ցեղասպանութեան 110-ամեակի առիթով, հայ ժողովուրդը փոթորկւած հոգով կրկին անգամ ապրում, ոգեկոչում եւ յիշատակում է տագնապը իր մէկ ու կէս միլիոն նահատակ սրբերին, որոնք զոհը գնացին գազանաբարոյ եւ հրեշամիտ թուրքերի արիւնաքաղց նկարագրին:
Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի առիթով, երեքշաբթի՝ թւականիս ապրիլի 22-ի առաւօտեան Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը ելոյթով հանդէս եկաւ խորհրդարանի դահլիճում: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը կարեւորութեամբ ընդգծեց, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան կարեւոր իւրայատկութիւններից է՝ ժողովրդագրական բազմազանութեամբ հանդերձ, միատարր եւ միաձոյլ լինելը: Պատգամաւորը նշեց, որ Իսլամական Հանրապետութեան համակարգը, ըստ Սահմանադրական օրէնքի՝ միաստւածային կրօնների հետեւորդների համար նպաստաւոր պայմաններ է ստեղծել, իրականացնելու իրենց կրօնական ու մշակութային միջոցառումները, որը ոչ միայն արդիւնքն է միջազգային յանձնառութիւնների, այլ արմատաւորւած է յեղափոխական ու կրօնական գաղափարների մէջ, որոնք կերտում են մեր ազգային ինքնութիւնը:
Քանի օրէ ի վեր Քրիստոնեայ եկեղեցիների զանգերը գուժում են Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Առաջնորդ Սրբազան քահանայապետ՝ Ֆրանսիկոս Պապի վախճանումը:
Շաբաթ, 19 ապրիլ 2025 թւականին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց ճրագալոյցի Ս. Պատարագ, որին յաջորդեց մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնը:
Աւագ Ուրբաթը Յիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելութեան, մահւան ու թաղման յիշատակութեան օրն է:
«Այսօր խաւարն անգիտութեան հալածեցաւ
երրեակ լոյսովն եւ քեզ ծագեաց լոյս գիտութեան
Յարուցեալն ի մեռելոց Քրիստոս»:
Շարական
Հայ եկեղեցու սրբազան շարականագիրը ի փառաբանութիւն Քրիստոսի կենսապարգեւ յարութեան, խոր ու անկեղծ հաւատքով գովերգում է այն հետեւեալ գեղեցիկ ու յաւերժաբոյր բառերով. «Այսօր խաւարն անգիտութեան հալածեցաւ երրեակ լոյսով եւ քեզ ծագեաց լոյս գիտութեան Յարուցեալն ի մեռելոց Քրիստոս»: