Այսու մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ երեքշաբթի, 6 փետրւար 2024 թւականին, տօնն է Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: Սոյն տօնը` տօնն է նաեւ քահանայութեան, որով եւ քահանայից: Այս առիթով, երեքշաբթի փետրւարի 6-ին, հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ է մատուցւելու Ս. Գէորգ եկեղեցում:
Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 9:00-ին
Սկիզբ Ս. Պատարագի՝ ժամը 10:00-ին
Քարոզ՝ ժամը 11:00-ին
Մեր բարեպաշտ ժողովրդին սիրով հրաւիրում ենք՝ ներկայ լինելու Ս. պատարագին եւ հաղորդւելու Ղեւոնդեանց քահանայից նահատակութեան խորհրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Երեքշաբթի, 30 յունւար 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը Ազգային Առաջնորդարանի դահլիճում Սուրբ Ծննդեան եւ Նոր տարւայ առիթով ընդունեց Իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան տնօրէն Հոջաթ. Իմանի Փուրին, կազմակերպութեան Մշակոյթների եւ կրօնների երկխօսութեան կենտրոնի նախագահ դոկտ. Ալիաքբար Զիայիին եւ նոյն կազմակերպութեան փորձագէտ Ռաշիդ Բէյգիին:
Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Թեմական Խորհրդի կողմից կեանքի է կոչւել Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի ոգեկոչման Կենտրոնական յանձնախումբը:
Երկուշաբթի, 29 յունւար 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց, համայնքիս ազգային եւ գործարար՝ պրն. Յովսէփ Ղուկասեանին, ով եկել էր Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով իր շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազանին:
Իրանում կրօնական փոքրամասնութիւնների նահատակների մեծարման նպատակով, կիրակի 28 յունւար 2024 թւականի երեկոյեան, նախաձեռնութեամբ Իսլամական Յեղափոխութեան պահակազօրի՝ Թեհրանի «Մոհամմադ Ռասուլօլլահ» ստորաբաժանման եւ մայրաքաղաքի 24000 նահատակների համագումարի կայացաւ միջոցառում «Անդիշէ» մշակութային համալիրում:
Ամէն տարի Առաջաւորաց Պահքին յաջորդող շաբաթ օրը յիշատակւում է Ս. Սարգիս Զօրավարի տօնը։ Սուրբ Սարգիս Զօրավարը կարգւած է համաքրիստոնէական աշխարհի սրբերի դասին եւ պատկանում է սրբոց այն փաղանգին, որոնք Սուրբ Առաքեալների շրջանից սկսեալ մինչեւ 5-րդ դար իրենց հաւատքով եւ արեամբ վկայել են Քրիստոսին եւ ամփոփւել են հայրենի հողում։
Կիրակի, 21 յունւար 2024 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ներկայ գտնւեց Կրթական խորհրդի հերթական նիստին, որտեղ ընդհանուր անդրադարձ կատարւեց դպրոցների աշխատանքներին եւ խորհրդի վերջին ամիսների եւ ապագայ ծրագրերին:
Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան հիմնադրութեան 80-ամեակին նւիրւած, եւ կազմակերպութեան Մարզական միութեան նախաձեռնութեամբ, թւականիս՝ յունւարի 24-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» մարզադահլիճում բացումը կատարւեց 46-րդ Համադպրոցական խաղերի:
Սոյն թւականի յունւարի 17-ին Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Թեմական խորհրդի հովանաւորութեամբ` Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում իրականացաւ Նոր տարւայ առիթով հանդիպում-հիւրասիրութիւն:
Երկուշաբթի, 22 յունւար 2024 թւականին, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, Ազգ. Առաջնորդարան այցելեցին Իրանի Հանր. նախագահի գրասենեակի ընտանիքի եւ կանանց հարցերով տեղակալ՝ դոկտ. Էնսիէ Խազալին եւ իրեն ընկերակցող պատւիրակութիւնը: