Շաբաթ, օգոստոսի 7-ին, Ազգային առաջնորդարանի դահլիճում, Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, նոյն խորհրդի անդամներ՝ Խաչատուր Խաչատրեանը, Մարլէն Աշուղեանը և Կարօ Պետրոսեանը հանդիպում են ունեցել Բարեգործական ընդհանուր միութեան անդամներ՝ Թայիկ Տէր Դանիէլեանի, Մարի Մարտիրոսեանի, Ռոման Սարգսեանի և Վահէ Միրզաբէգեանի հետ:
Երեքշաբթի թւականիս յուլիսի 27-ի երեկոյեան, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետի թելադրութեամբ եւ ի շարունակութիւն տնօրինած Կաթողիկոսարան-Թեմ հանդիպումների, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի առցանց հանդիպում ունեցան Վեհափառ Հայրապետի եւ Ազգ. Կենտրոնական Վարչութեան դիւանի երկու ատենապետների հետ։
«Ա.Մանուկեան» Ազգ. Թանգարանը Աւանդական արւեստի գիտահետազօտական հաստատութեան համագործակցութեամբ կազմակերպել է՝ «ԻՐԱՆԱՀԱՅ ԱՐԾԱԹԱԳՈՐԾ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ», որը կայանալու է թւականիս սեպտեմբերի 5-ին, Հաստատութեան կենտրոնատեղիում։
Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ քորոնայ համաճարակի պատճառած սահմանափակումները խիստ կերպով պիտի գործադրւի։
Անսալով կորոնաժահրի դէմ պայքարող շտաբի յայտարարութեան, Ազգային առաջնորդարանը թւականիս յուլիսի 20-ից 25-ը արձակ է լինելու:
Կիրակի, 18 յուլիս 2021 թւականին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ և Լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանին, որ եկած էր յատուկ շնորհակալութիւն յայտնելու Սրբազան Հօր իր թոռնիկի մկրտութեան արարողութիւնը նախագահելու եւ կատարելու համար:
Հայոց առաքելական Սուրբ եկեղեցին, Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութիւնը այս տարի տօնակատարեց յուլիսի 11-ին, բայց ցաւօք, Թեհրանում համաճարակային սահմանափակումների պատճառով, բոլոր եկեղեցիներում տօնական Սուրբ եւ անմահ պատարագը մատուցւեց դռնփակ կարգով։ Անշուշտ եկեղեցասէր ու բարեսէր ժողովուրդն անմասն չմնաց Սուրբ եւ անմահ պատարագի արարողութիւնից: Արարողութիւնը եկեղեցիների ինստագրամային էջերով մատուցւեց հանրութեանը։
2021 թւականի յուլիսի 10-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, ԻԻ խորհրդարանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին: Պրն. Արա Շահվերդեանը Սրբազան Հօրը զեկուցեց Հայաստան, Վրաստան եւ Բելառուս կատարած իր ճամբորդութեան մասին, այնուհետ միասին խօսեցին գաղութի կեանքը յուզող հարցերի վերաբերեալ: Մէկ ժամ տեւող հանդիպումը անցաւ շատ մտերմիկ եւ անկեղծ մթնոլորտում:
2021 թւականի յուլիսի 7-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, ԻԻ խորհրդարանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին, որ այս օրերին Թեհրան էր ժամանել:
Այսու յարգոյ պատգամաւորներին հրաւիրում ենք մասնակցելու Պատգամաւորական ժողովին՝ թւականիս երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ յուլիսի 13-ին, 14-ին, 15-ին եւ 17-ին, երեկոյեան ժամը 6:00-ին, «Արարատ» մարզաւանում: