Թ. Հ. Թ. Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, Պատգամաւորական Ժողով, Կրօնական եւ Թեմական Խորհուրդներ, Հաշւեքննիչ Մարմին, ողջ ժողովականութիւնն ու քահանայից դասը ցաւակցում եւ վշտակցում են Իրանի հայ կաթողիկէ առաջնորդ Արհիապատիւ Տ. Սարգիս Եպս. Դաւթեանին, Հայ Կաթողիկէ Թեմական Խորհրդին եւ ողջ համայնքին՝ ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ԵՒ ԳԵՐԵՐՋԱՆԻԿ Տ. Տ. ԳՐԻԳՈՐ ՊԵՏՐՈՍ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿԷ ՀԱՅՈՑ ՀՈԳԵՒՈՐ ՏԻՐՈՋ վախճանման առիթով։
Կիրակի, 30 մայիս 2021 թւականի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Կրթական խորհրդի փոխատենապետ՝ Կարինէ Բալըքճեանին, ատենադպիր՝ Մելինդա Քեարիմ Մասիհին եւ նիւթականի պաասխանատու՝ Կարօ Պետրոսեանին: Հանդիպմանը ներկայ էր նաեւ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը:
Շաբաթ, 29 մայիս 2021 թ.-ի երեկոյեան Ղօմի կրօնների, տոհմերի, կրօնական հարանւանութիւնների կազմակերպութեան հրաւէրով ու Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի տնօրինութեամբ «Ընտրութիւններ առաւելագոյն մանակցութիւն» թեմայով վեբինարին մասնակցեց Ազգային առաջնորդարանի հանրային կապի հոգեւոր խորհրդատու Արժ․ Գրիգորիս Քհնյ․ Ներսէսեանսը։
Քահանայ հայրը իր խօսքի սկզբում Սրբազան Հօր անունից ողջունեց յեղափոխութեան Առաջնորդ Այաթօլլահ Խամէնէիին եւ կազմակերպիչ յանձնախմբին։
Կիրակի, 30 Մայիս 2021 թ.-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի, տեղի ունենցաւ հանրապետական մաղթանք եւ դրօշի օրհնութիւն Հայաստանի Առաջին Հանրապետութեան 103-րդ տարեդարձի առիթով: Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի կատարւեց նաեւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ղարաքիլիսէի, Բաշաբարանի, Սարդարապատի, Արցախի ազատագրական պայքարի եւ այլ վայրերում տեղի ունեցած ճակատամարտերում զոհւած նահատակների հոգու խաղաղութեան համար։
Շաբաթ, 29 մայիս 2021 թւականի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան մեծարգոյ դեսպան՝ պրն. Լեւոն Ջաղարեանին։
Երեքշաբթի, թւականիս մայիսի 25-ին, Իրանում Իւնեսկոյի կենտրոնատեղում տեղի ունեցաւ լուսանկարիչ Աբբաս Խադեմի կողմից նկարւած Ս․ Թադէոս, Սուրբ Ստեփանոս եւ Ս. Աստւածածին «ԾորԾոր» վանքերի ու եկեղեցու լուսանկարների ցուցահանդէսի բացման հանդիսութիւնը առցանց կարգով: Հանդիսութեանը ներկայ էին ԻԻ խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Ռոբերտ Բեգլարեանը, ԻԻ հանրապետութիւնում ՀՀ ժամանակաւոր հաւատարմատար՝ Ռոդրիկ Եարալեանը, Իրանում Իւնեսկոյի ազգային յանձնաժողովի գլխաւոր քարտուղար՝ Հոջաթոլիսլամ Այուբին: Ծրագրի հիւրընկալն էր նոյն յանձնաժողովի մշակութային բաժնի տնօրէն՝ ԱբդոլՄեհդի Մոսթաքինին։
Չորեքշաբթի` թւականիս մայիսի 26-ին, տեղի ունեցաւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ Եկեղեցական խորհուրդների ատենապետների խորհրդակցական հանդիպումը: Հանդիպման սկզբում Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանը շնորհակալութիւն յայտնելով ներկայներից իրենց մասնակցութեան համար, արծարծեց եկեղեցիներին վերաբերող մի շարք մտահոգութիւններ:
Չորեքշաբթի, թւականիս մայիսի 26-ի առաւօտեան Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Սրբազան Արք․ Սարգսեանի նախագահութեամբ` Կրօնական խորհուրդը, մասնակցութեամբ քահանայ հայրերի եւ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանի, գումարեց իր հերթական նիստը Ազգային առաջնորդարանի դահլիճում։
Հանդիպման ընթացքին գլխաւորութեամբ Սրբազան Հօր թողարկւեց ներքոյիշեալ յայտարարութիւնները․
Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 30 Մայիս 2021-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում (ի բացառեալ Ս. Գէորգ եկեղեցու) յընթացս Ս. Պատարագի, տեղի է ունենալու հանրապետական մաղթանք եւ դրօշի օրհնութիւն Հայաստանի Առաջին Հանրապետութեան 103-րդ տարեդարձի առիթով:
Երեքշաբթի մայիսի 18-ը համընկնում էր Թանգարանների համաշխարհային օրւան, այդ իսկ առիթով Իրանի թանգարանների միջազգային կենտրոնի կողմից կազմակերպւել էր լաւագոյն թանգարանների ընտրութեան 13-րդ միջոցառումը՝ «Թանգարանների ապագայ, վերականգում եւ կրկին պատկերացում» նշանաբանով: