2021 թւականի ապրիլի 25-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, ԻԻ խորհրդարանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:
Այս տարի Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի ոգեկոչումը կորոնաժահրից յառաջացած համաճարակի պատճառով կատարւեց յատուկ սահմանափակումներով: Այդ իսկ պատճառով ժողովրդական յարգանքի տուրքի մատուցման արարողութիւնը հաւաքականից անհատականի փոխարկւելով, կենտրոնացաւ Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում։
Կիրակի՝ թւականիս ապրիլի 25-ի կէսօրին, Թ.Հ.Թ. Ազգային առաջնորդարանի պաշտօնէութիւնը, ընկերակցութեամբ Արժ․ Տ․ Գրիգորիս Քհնյ․ Ներսէսեանի եւ Արժ․ Տ․ Արիստակէս Քհնյ․ Շահմիրեանի, Ս. Սարգիս մայր եկեղեցում տեղակայւած Ապրիլեան յուշարձանի մօտ՝ իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանութեան բիւրաւոր նահատակներին, հայցելով նրանց բարեխօսութիւնը։
Թւականիս Ապրիլի 24-ին, շաբաթ առաւօտեան, Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերի ղօղանջի ներքոյ նախագահութեամբ թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝Գերշ․Տ․Սեպուհ․Ս․Արք․Սարգսեանի մեկնարկւեց Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողութիւնը, որը այս տարի քորոնաժահրի համավարակից գոյացած սահամանափակումների բերումով կատարւեց Ազգային,Հոգեւոր, մշակութային ու մարզական ու հասարակական միութիւնների եւ կառոյցների մէկական ներկայացուցիչների մասնակցութեամբ, Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում:
«Մտէ՛ք նեղ դռնով, քանի որ կորստեան տանող դուռը լայն է եւ ճանապարհը ընդարձակ, եւ շատ են նրանք, ովքեր մտնում են դրանով։ Մինչդեռ դէպի կեանք տանող դուռը նեղ է, եւ ճանապարհը՝ դժւարին եւ քչերն են միայն որ գտնում են այն։»
Մտ.7.13-14
Աւետարանը անփոխարինելի սրբազան այն մատեանն է, որի իւրաքանչիւր էջը, իր բովանդակութեամբ, մեր առաջ բաց է անում յաւիտենական, անանցանելի ճշմարտութիւն, որի վրայ պատւանդւած մարդ արարածը, ժողովուրդներ դառնում են յաւերժի ժառանգորդ։ Աւետարանը խաւարի մէջ քայլող մարդու ճանապարհը լուսաւորող անմար ճրագ է, լուսաշող ճառագայթ է, որ ջերմացնում ու լուսաւորում է ցրտահար ու մոլորեալ մարդ արարածը, որի փրկութեան համար ի լրումն ժամանակին, երկինքը պատռւեց եւ անիմանալի Լոյսով ներթափանցւեց ողջ աշխարհը։ Հայ Եկեղեցու երախտարժան վարդապետներից՝ Սարգիս Շնորհալին գրում է.- «Ինչպէս որ ջուրն է պտղաւէտ ու տերեւաշատ դարձնում ծառը, նմանապէս աստւածային գործերի ընթերցումն է աստւածասէրների միտքն ու հոգին աճեցնում եւ զարդարում առաքելութեան պտուղներով»։
Երեքշաբթի, 20 ապրիլ 2021 թւականին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ և Լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանին, որը եկած էր տօնական օրերի առիթով Առաջնորդ Սրբազանին շնորհաւորելու:
Պատմութիւնը չի մոռանում ոչինչ, թէ՛ արդարութիւնը եւ թէ՛ անարդարութիւնը...Մարդկանց հոգիներում չի ուրանում ճշմարտութիւնը:
Պատմական յիշողութիւնը վերածւում է վճռականութեան...Որի գոյութիւնը դառնում է մեր էութեան մի մասը եւ մղում է մեզ իրագործելու նպատակները:
Նկատի ունենալով երկրում տիրող համաճարակի հետ կապւած սահմանափակումները Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի ոգեկոչման արարողութիւնը եւ ծաղկեմատոյցը տեղի է ունենալու Ապրիլի 24-ի առաւօտեան ժամը 11-ին, Ս. Սարգիս եկեկեցում, որտեղ միայն ներկայ են լինելու սահմանափակ թւով՝ ազգային կառոյցների եւ միութիւնների մէկական ներկայացուցիչները:
Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ նկատի ունենալով քորոնա համաճարակի վտանգաւոր երեւոյթը եւ մեկնելով մեր ժողովրդի առողջապահական տւեալներից ու նաեւ նկատի ունենալով պետութեան սահմանափակումները Հայոց ցեղասպանութեան 106-րդ տարելիցի առիթով, յիշատակի ոգեկոչումը սահմանափակւելու է շաբաթ 24 ապրիլ 2021-ի առաւօտեան ժամը 11-ին տեղի ունենալիք բարեխօսական-փառաբանական աղօթքով, Ս. Սարգիս եկեղեցու կից գտնւող Ապրիլեան Յուշարձանի առջեւ։
Շաբաթ, 17 ապրիլ 2021 թւականի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ապրիլ 24-ի Կենտրոնական յանձնախմբի ատենապետ՝ Ալեքս Կարապետեանին եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կապ Հարմիկ Աւետեանին:
Ուրբաթ՝ թւականիս ապրիլի 16-ին Ս. Սարգիս մայր եկեղեցու շրջափակում տեղակայւած Հայոց Ցեղասպանութեան նահատակների յուշարձանին կից ամրացւեց Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի պաստառը, որի կենտրոնում պատկերւած է Շուշիի ռմբակոծւած Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր եկեղեցու պատկերը: Պաստառը իր ամբողջութեամբ ներկայացնում է ցայսօր նոյնը մնացած թուրքի անփոփոխ ձեռագիրը։