ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Թեհրանի Սուրբ Թադէոս - Բարդուղիմէոս Եկեղեցի

Սուրբ Թադէոս-Բարդուղիմէոս եկեղեցին Թեհրանի առաջին հայկական եւ քրիստոնէական եկեղեցին է: Այն գտնւում է Թեհրանի հարաւ արեւելքում, Հազրաթի շուկայի տարածքում, Մոլաւի պողոտայի խաչմերուկում:

Եկեղեցին կառուցւել է 1808 թւականին տաս հայ ընտանիքների ջանքերով, որոնք կոչւում էին «ապակեկտրիչներ» եւ որոնք ղաջար թագաւոր՝ Ֆաթհալի շահի հրամանով թագաւորական պալատների (ներկայի Գոլեստան պալատի) ապակիների գործով եկել էին Նոր Ջուղայից:

Այս եկեղեցու գլխաւոր հիմնադիրները ապակեկտրիչի համբաւ ունեցողներ՝ Վարպետ Խաչիկը եւ Վարպետ Յարութիւնն էին, որոնց շիրմաքարերը գտնւում են եկեղեցու բակում:

Պէտք է նշել, որ եկեղեցին Քրիստոսի երկու աշակերտների անուններով կոչւում է Սուրբ Թադէոս- Բարդուղիմէոս: Հայաստանում քրիստոնէութիւնը տարածւել է այս երկու առաքեալների միջոցով առաջին դարի առաջին կէսերից:

Ըստ պատմական փաստերի, Հայ ժողովուրդը եւ Հայաստանը 301 թւականին աշխարհում առաջինն է, որ ընդունել է քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն:

Եկեղեցու եւ աղօթասրահի մօտաւոր մակերեսը կազմում է 220 քմ. , իսկ ընդհանուր մակերեսը ներառեալ բակը եւ սենեակները՝ 350 քմ.: Եկեղեցու բակը
ծառայել է որպէս քրիստոնեաների առաջին եւ միակ գերեզմանոցը Թեհրանում: Եկեղեցու բակում հողին են յանձնւած օտարերկրեայ քաղաքական եւ մշակութային անւանի դէմքեր, ինչպէս՝ Ռուսաստանի եւ Անգլիայի դեսպանները, Վրաստանի Ալեքսանդր իշխանը, անգլիացի յայտնի գրող՝ Սըր Վալթեր Սքաթի երկրորդ որդին՝ Չարլզ Սքաթը, Իրանում Անգլիական թագաւորութեան յատուկ բանագնաց եւ լիազօր դեսպան՝ Չարլզ Ալիսոնը, զինւորական բժիշկ՝ Դաւուդխանը, ով զինւորների մէջ բռնկւած ժանտախտը բուժելիս վարակւում է նոյն հիւանդութեամբ: Շիրմաքարերի վրայ պատկերւած մարդիկ ղաջարական շրջանի հագուստով են:

1970-ին, ներկարարական աշխատանքների ժամանակ, պատերի մակերեսի գաջի տակ ի յայտ է գալիս եկեղեցու պատերի նախնական տեսքը եւ գաջի տակ ծածկւած նկարչութիւնների մի մասը: Այս միանման պատկերները ներկայացնում են ծաղկով լեցուն ծաղկաման եւ թութակի նման թռչուններ: Դրանց մէջ օգտագործւած են բուսական ներկանիւթեր:

Ներկայում, իւրաքանչիւր հայկական ամսւայ առաջին ուրբաթ օրերին եւ տարին մէկ անգամ եկեղեցու անւան տօնի առիթով եկեղեցում տեղի է ունենում կրօնական արարողութիւն:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com