ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Թեհրանի Սուրբ Թարգմանչաց Եկեղեցի

Սուրբ Թարգմանչաց եկեղեցին գտնւում է Վահիդիէ պողոտայի, Մադրասէ Արամանէ փողոցում:

Հայութիւնը սկսել է հաստատւել Թեհրանի արեւելքում գտնւող Վահիդիէ քաղաքամասում 1945-46 թւականներից: 1962 թւին Ղազւինի մօտ գտնւող Բոինզահրա շրջանի հայաբնակ Ղարաղան գիւղում տեղի ունեցած երկրաշարժը լուրջ աւերածութիւնների եւ մարդկային զոհերի պատճառ դարձաւ: Երկրաշարժից տուժածներին վերաբնակեցնելու նպատակով, Եկեղեցիների Միջազգային Խորհուրդը (կենտրոնը՝ Հոլլանդիա) Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի համագործակցութեամբ եւ թաղամասի բնակիչների նիւթական աջակցութեամբ կառուցապատեց 6000 քմ. մի հողամաս Զարքեշ փողոցում:

Հայ բնակչութեան թւի մեծանալը անհրաժեշտ դարձրեց թաղամասում կրօնական արարողութիւնների համար եկեղեցի հիմնել: 1966 թւի Հոկտեմբեր 6-ին եկեղեցու հիմնօրհնէքից յետոյ սկսւած շինարարական աշխատանքները աւարտւեցին 1968 թւին եւ եկեցեցին օծւեց նոյն տարւայ դեկտեմբեր ամսին Արտակ Արքեպիսկոպոս Մանուկեանի ձեռամբ:

Եկեղեցին սկզբում կազմւած էր միայն հոլլանդացիների կողմից կառուցւած աղօթասրահից, որին աւելի ուշ աւելացաւ զանգակատունը՝ հիւսիսային կողմում եւ գմբեթը: Հետագայում կառուցւեց առանձին սրահ մոմավառութեան համար
Ճարտարապետ Սերոժ Սուքիասեանի միջոցով: Եկեղեցին երեսպատւած է աղիւսով, ներքին պատերը գաջապատւած եւ զարդարւած են Սուրբ Գրքից ներշնչւած նկարչութիւններով:

Կատարւած փոփոխութիւնների արդիւնքում, եկեղեցին, որը արտաքինից արեւելքից արեւմուտք ձգւող բազիլիկաձեւ կառոյց է, հիւսիսային ու հարաւային թեւերի շնորհիւ դարձել է խաչաձեւ :

Հայ հոգեւորական եւ գիտնական Մեսրոպ Մաշտոցը 405 թւականին յօրինեց հայոց այբուբէնը եւ կրթեց մօտ հարիւր աշակերտ, որոնք հայերէնի թարգմանեցին բազում կրօնական եւ գիտական գրքեր: Աշակերտների այս բոյլը յայտնի է որպէս «Սուրբ Թարգմանիչներ»: Սոյն եկեղեցին կոչւում է հէնց նրանց անունով:

Եկեղեցին գործող է եւ գտնւում է Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի իրաւասութեան ներքոյ: Այն կառավարւում է Թեմական խորհրդի կողմից ընտրւած եկեղեցական խորհրդի միջոցով:

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com