Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հարցազրոյց Շինարարական Մարմնի ատենապետ՝ Պրն. Հերոս Օհանեանի հետ

Թ. Հ. Թ.-ի Յարաբերական Մարմինը իր զրոյցների շարանում հարցազրոյց է ունեցել Թեմական Խորհրդի կողմից նշանակւած Շինարարական Մարմնի ատենապետ՝ պրն. Հերոս Օհանեանի հետ:

Ստորև ներկայացնում ենք սոյն հարցազրոյցը:

Ինչքա՞ն ժամանակ է, որ Ձեր աշխատանքն սկսել էք:

Ճարտարապետներից, ճարտարագէտներից և մասնագէտ տեխնիկներից բաղկացած ԹՀԹԽ Շինարարական մարմնի 5 հոգանոց նոր կազմը՝ իր գործունէութիւնը սկսել է 2015 թւականի յուլիս ամսւայ կէսից:

Առաջին ծանօթացման հանդիպումից յետոյ, երկրորդ նիստում կատարւել է աշխատանքի բաժանում, ըստ հետևեալի՝

  • Հերոս Օհանեան՝ ատենապետ
  • Վահիկ Մանսուրեան՝ փոխատենապետ
  • Ալինա Թարվերդեան՝ ատենադպիր և նիւթականի պատասխանատու
  • Արամ Երիցեան՝ անդամ
  • Գագիկ Նազարեան՝ անդամ

Թեմական Խորհրդի կապը մեզ հետ նախորդ շրջանի պէս`պրն. Մարտիկ Միրզայեանն է:

Ի՞նչ աշխատանքներ էք կատարել այս ընթացքում:

Գործունէութեան սկզբի օրւանից մինչ այսօր մարմինը ունեցել է իր կանոնաւոր նիստերը, ընդ որում կատարւել է շինարարական նորոգման ու բարեկարգման մի շարք կարևոր նոյնիսկ ծաւալուն աշխատանքներ, հիմնականում Թեմիս ազգային-ուսումնական հաստատութիւններում և եկեղեցիներում, որոնցից կարելի է նշել հետևեալը՝

  • Սահակեան Բարեսիրական Կենտրոնի տաք ջրի ճնշման աւելացման և առկայ դժւարութիւնների վերացման և բարելաւման կապակցութեամբ՝ առաջին յարկում, ջրաչափից մինչև կաթսայատուն, դրսի կողմից անց է կացւել ջրի նոր  խողովակաշար, թողնելով նախկին խողավակը իր տեղում, փոխւել ու նորոգւել են խողովակների հին փականները:
  • Զոդման աշխատանքով վնասազերծւել է «Ահարոնեան» մանկապարտէզի վնասւած  տաք ջրի ջեռուցման տանկը, փոխւել է ջրի փականը և յանձնւել շահագործման:
  • Այնուհետև Շէնքի երկրորդ յարկում գտնւող մեծ սրահում մի շարք նորոգումներից յետոյ կատարւել է ներկման աշխատանք: Միւս յարկերում՝ յատկապէս որոշ վնասւած դասարաններում նաև կատարւել են նորոգման ու ներկման աշխատանքներ: Առաջին յարկում գտնւող երկու սանհանգոյցներում կատարւել են հիմնական նորոգումներ, ջրամեկուսացւել է յատակը և ծածկւել կեռամիկէ սալիկներով, փոփոխման են ենթարկւել  կախովի առաստաղներն ու սանտեխնիկան:
  • Իրականացւել են Թեհրանի Հայոց ազգային «Նայիրի» տարրական տղայոց դպրոցի պահակի սենեակի, բակը շրջափակող պարիսպների և առաջին դասարանի ներկման նաև բուֆէի մօտ փոքրիկ աստիճանի տեղադրման, նոյնպէս «Էլպիս Ֆերահեան» ազգային մանկապարտէզի ցուցասրահի, բեմին յարող պատերի, պարասենեակի բռնաձողերի ներկման, սալիկների, դռների, մուտքի և նստարանների նորոգման ու  ներկման աշխատանքները:
  • Աւարտին են հասցւել նաև Թեհրանի Հայոց ազգային «Նայիրի» միջնակարգ, «Արարատ» օիորդաց, «Թովմասեան», «Արաքս»,  «Մարիամեան» և «Շանթ» դպրոցների, շինարարական ընդհանուր և մասնակի բարեփոխման ու բարեկարգման աշխատանքները:

Ընթացքի մէջ են՝

  • Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու պահակին յատկացւած բնակարանի բարեփոխումը, իրականացնւել է աւանդական շինանիւթից կանգնեցւած պատերի քերումը, այն փոխարինւել  նոր շարւածքով, իրագործւում են պատերի և յատակի ջրամեկուսացման, ծածկանիւթի  փոփոխման, գիպսապատման, ներկման, խոհանոցային կահոյքի և սանտեխնիկայի նորոգման, նոր դռների և լուսամուտների տեղադրման աշխատանքները:

Ի՞նչ ծրագրեր ունէք ապագայի համար:

Առայժմ նախատեսւած է՝

  • Մօտ ժամանակներում Հայոց ազգային «Թունեան» դպրոցի որևիցէ յարմար հատւածում կամ անկիւնում աշակերտութեան համար աւելացնել բուֆէի բաժին առօրեայ օգտագործման համար: 
  • «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանում կան պատերի խոնաւութեան հետ կապւած լուրջ խնդիրներ, որը յոյսով ենք մասնագիտական զննումների և ուսումնասիրութիւնների արդիւնքում հնարաւոր լինի գտնել պատճառները և անմիջապէս ձեռնամուխ լինենք այն վերացման գործում:

Ի՞նչ դժւարութիւնների դիմաց էք կանգնած:

Խիստ ցանկալի է, որ դպրոցներում աշխատող ծնողական խորհուրդներն ու ուսուցչատեսչական կազմերը, իւրաքանչիւր ուսումնական տարեշրջանի աւարտից յետոյ, շուտափոյթ ստուգեն իրենց մօտ ծագած շինարարական խիստ անհրաժեշտ խնդիրներն ու դժւարութիւնները և գրաւոր նամակով տեղեակ պահեն Կրթական կամ Շինարարական Մարմիններին ներկայացնելով պահանջւող աշխատանքների ճշգրիտ բնոյթը, ամառային արձակուրդի վերջին օրերին մեզ մօտ գործերի կուտակումից խուսափելու համար: Ի դէպ հարկաւոր է նշել, որ ցանկացած լուրջ խնդրի առաջացման  կամ թէկուզ դրա վտանգը զգալու պարագային, կխնդրենք, որ պատկան խորհուրդները չդիմեն ինքնագործունէութեան և անպայման նախքան կտրուկ որևէ քայլի դիմելը խորհրդակցեն մասնագէտների իսկ առաջին հերթին Շինարարական մարմնի կամ ԹՀԹ Խորհրդին պատկանող այլ ենթամարմինների պատասխանատուների հետ:

Չափազանց կարևոր ենք նկատում նաև, որ  Ազգային Առաջնորդարանի շէնքում կամ ԹՀԹ Խորհրդին պատկանող որևիցէ կալւածում Շինարարական մարմնին յատկացւի առանձին մնայուն գրասենեակ, որպէսզի հնարաւոր լինի համադրել իրականացւող աշխատանքների ընթացքը, պահպանել արխիւները, գծագրութիւնները, նախագծերը և հաստատել կարգ ու կանոն ընդհանուր գործերի մակարդակն և արդիւնաւէտութիւնը երաշխաւորելու համար:

Ի՞նչ նոր մտայղացումներ և առաջարկներ ունէք:

Մտածում ենք Թեմական Խորհրդի հովանավորութեամբ՝ Շինարարական Մարմնի անդամները հնարաւորութիւն ունենան պարբերաբար այցելելու ազգապատկան շէնքեր, տեղում ստուգելու համար շինարարական խնդիրներն ու դժւարութիւնները, նախքան լուրջ խնդիրների և սպառնացող որևիցէ վտանգի կամ արտակարգ իրավիճակի մատնւելը:

Բազմիցս արդէն խիստ անհրաժեշտ է նկատւում պատրաստելու կամ կառուցելու առանձին պահեստամաս, օգտագործման նպատակով գնւած շինանիւթերի աւելցուկի պահեստաւորման համար: Մարմինս Թ. Խորհրդից խնդրել է, որ միջոցներ ընձեռնի, որպէսզի Սահակեան դպրոցի բակերից մէկում, որը ծառայում է, որպէս մեքենաների կայանատեղի (եկեղեցու արևմտեան հատւածում), կամ որևիցէ այլ վայրում, հնարաւոր լինի պրոֆիլից ու իրանիթից հաւաքել ապահով ու ամուր պահեստամաս:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ