Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Իրանական Արւեստին Իրանահայութեան մատուցած ծառայութիւններից

«Էթէլլաաթ» օրաթերթի նոյեմբերի 4-ի մշակութային յաւելւած՝

Իրանահայութիւնը հաստատւելով Իրանում՝ բժշկութեան, արդիւնաբերութեան, թատրոնի, երաժշտութեան ու կինոյի բնագաւառներում ուշագրաւ ծառայութիւններ է մատուցել:

Անցած տարիներից յիշատակ մնացած ճարտարապետական կոթողներից ու նաեւ աշխարհաշրջիկների յիշողութիւններից կարելի է կռահել Իրանի հասարակութեան մէջ ներգրաււելով նրանց թողած հետքը, ինչպէս նաեւ պատմական ու հասարակական իրադարձութիւնների ձեւաւորման ուղղութեամբ նրանց դերակատրութիւնը:

Որպէս վկայ կարող եմ յիշատակել, որ իմ ապրած քաղաքում շուրջ 50 տարի առաջ բժշկութեամբ էին զբաղւում երկու հայեր պրն. Ֆիլիպը, որ յայտնի էր դոկտ. Ֆերշել անունով եւ ընդհանուր հիւանդութիւնների մասնագէտ էր եւ դոկտ. Հրանտը, որ հմուտ ատամնաբուժ էր:  Այս երկու մարդասէր բժիշկները մեր հայրերի վկայութեամբ նախքան համաշխարհային առաջին պատերազմը հաստատւած են եղել Ղազւին քաղաքում եւ առանց նիւթական ակնկալիքի բուժել են հիւանդներին ու երբեմն նաեւ ձրիաբար դեղեր են տրամադրել գիւղերից ժամանած չքաւոր հիւանդներին:

Հայերը նաեւ մեծ ծառայութիւն են մատուցել հաստոցագործութեան, ինչպէս նաեւ էլեկտրականութեան գեներատորների շահագործմանուղղութեամբ:

Նրանց դպրոցն ամենականոնաւորն էր քաղաքում: Ժամանակի ընթացքում եւ տնտեսական, քաղաքական, տնտեսական ու հասարակական զարգացումների արդիւնքում նրանց մեծամասնութիւնը երկրի հիւսիսային քաղաքներից գաղթեց Թեհրան:

Քաղաքների գերեզմանատները վկայում են այդ քաղաքներում նրանց բնակութեան մասին եւ ի դէպ պիտի ասել, որ իրանահայ հայրենակիցները երկրի սահմանների պաշտպանութեան ուղղութեամբ բազմաթիւ սխրանքներ են գործել:

Պրն. Կարապետեանն ուսուցիչ էր Սպահանի հայոց դպրոցում եւ անգլերէն լեզու էր դասաւանդում, իսկ նրակրթութիւնը երաժշտութեան ճիւղում էր եւ տիրապետում էր դրան: Նա ծանօթ էր ժամանակի տարածւած նւագարաններին, այդ թւում շեփորին, ջութակին ու ֆլէյտային եւ նպատակ ունէր փողային ու լարային գործիքներով նւագախումբ ստեղծել: Նա 109 տարի առաջ հիմնադրում է Սպահանի առաջին նւագախումբը: Դա այն օրերի պայմաններում ու նկատի առնելով ժողովրդի տարբեր մտածելակերպը բարդ աշխատանք էր ու պահանջում էր նիւթական ու շահագրաւ ներդրում, ինչը նկատի առնելով Սպահանի հայոց դպրոցի նիւթական պայմանները չափազանց ծանր էր համարւում: Բայց նա յոյսը չի կորցնում մինչեւ որ Սպահանի քաղաքապետարանի հետ ժողովների եւ քաղաքի արւեստասէր անձանց հետ զրոյցի արդիւնքում մի բարեգործան հատ յանձն է առնում նորաստեղծ խմբի ծախսերի ապահովումը: Նրանք նորոգելով ու նաեւ արտասահմանից գնելով որոշ նւագարաններ վերցնում են առաջին քայլը եւ նկատի առնելով որոշ ուսուցիչների հետաքրքրութիւնը նաեւ աշակերտութեան մօտ երաժշտութիւն սովորելու մեծ սէր է առաջանում: Քանի որ պրն. Կարապետեանը չափազանց լուրջ ու կանոնաւոր մարդ էր կարճ ժամանակամիջոցում երաժշտութեան ճիւղի ուսանողներից իւրաքանչիւրը սկսում է նւագել իր մասնագիտական գործիքը: Նրանց նւագարանի հիմքը դրւած էր փողային գործիքների վրայ: Այդտեղ լարային նւագարաններ չկային եւ փողային երկու տեսակի գործիքների ու թմբուկի մէկտեղման պատճառով խումբն սկզբում կոչւում է «ԲրասԲանդ»(BrassBand):

Այս խմբի հիմնադրմամբ նաեւ զարկ են ստանում արւեստի միւս ճիւղերն, այդ թւում թատրոնը:

Նւագախմբի կողքին նաեւ թատրոնն էլ անմասն չի մնում ու սկսում է ծաղկել:

Համերգներն ու բեմադրութիւնները տեղի էին ունենում հայոց դպրոցում, ինչը վկայում էր Սպահանի այդ օրերի մշակութային միջավայրում փոփոխութիւնների մասին:  Խմբի հիմնադրումից շուրջ մէկ տարի անց մի խումբ ուսեալ երիտասարդներ, որոնք տեղեկութիւններ ունէին այլ երկրներում ու յատկապէս Ռուսաստանում երաժշտական կատարումների մասին որոշում են գիտական կերպով դասաւանդել նւագարանները:

Եւրոպայի երաժշտութեան դասերի վրայ հիմնւած Սպահանի առաջին պաշտօնական նւագախումբը, որն այս անգամ հակառակ անցեալի նաեւ ներառում էր լարային գործիքներ, հիմնադրւում է Իրանական 1285 թւականին:

Երաժշտութեան կատարումները փողային ու լարային գործիքներով առաւել կատարեալ էին հնչում: Խմբի անդամները 15 ու երբեմն էլ 17 հոգի էին, որոնց ղեկավարում էր պրն. Կարապետեանը:  Այս նւագախումբն իր հիմնադրման օրից հայկական, իրանական ու եւրոպական երաժշտութեան կատարումներով հիացմունք է պատճառում արւեստասէր հասարակութեանը: Նաեւ պիտի յիշատակել, որ շուրջ 104 տարի առաջ երբ ժողովրդի պարապ ժամերի զբաղմունքը սրճարաններում, բաղնիքներում ու թաղերի այլ կենտրոններում կատարւող խաղերնէին, երաժշտական խումբ կազմելն ու նւագարաններ դասաւանդելը հաճելի փոփոխութիւն էր համարուում մարդկանց կեանքում ու բարձրացնում էր նրանց հոգեկանը:

(Երկրորդ պարբերութեան որոշ տողերն առնւած են ՔարմԷն Մարտինի յօդւածից)

Հեղինակ՝ ԱբոլֆազլԹահանի, Ղազւին

Թարգմանեց՝ Ռ. Մարգարեանը

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ