Թեմական Խորհուրդը յատուկ հանդիպում է կազմակերպում Թեհրանահայ միութիւնների ներկայացուցիչների հետ, որտեղ հիմնականում փոխանցւում են մի շարք խնդիրներ Նոր Տարւայ դիմաւորման ծրագրերի շուրջ:
Երեքշաբթի նոյեմբերի 24-ին ազգային առաջնորդարանի դահլիճում, Թեմական Խորհրդի հրաւէրով կայացաւ հերթական հանդիպումը, որտեղ Թեմական Խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Կարապետեանը ողջոյնի խօսք ուղղեց ներկաներին և հիմնականում արտայայտւեց տօնախմբութիւնները առաւել հայկական և մեր աւանդոյթներին հարազատ մթնոլորտում նշելու վերաբերեալ:
Նա ներկաներին դիմելով կոչ արեց եթէ կան Թեմական Խորհրդի վերջին ամիսների գործունէութեան վերաբերեալ քննադատութիւններ, արտայայտւեն:
Ապա Թեմական Խորհրդի անդամներ՝ Վարուժ Յովհաննիսեանը, Վարդան Բաբախանեանը և Արմինէ Սեթխանեանը նաև ներկաներին փոխանցեցին նոյն խնդրին կապւող իրենց մտահոգութիւններն ու տեսակէտները:
Վերջում նոյն կապակցութեամբ իրենց տեսակէտներն ու մատնանշումները կատարեցին հանդիպմանը ներկայ միութիւնների ներկայացուցիչները: