Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 17 սեպտեմբեր 2017-ի Խաչվերաց է, այսինքն Տօն՝ վերացման սրբոյ խաչին: Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
Արարատ մարզաւանի Ս. Խաչ մատուռի անւանակոչութեան տօնին առիթով, համանուն մատուռում կիրակի 17 սեպտ. 2017-ին կէսօրից յետոյ ժամը 4:30-ին մատուցւելու է Ս. եւ անմահ պատարագ, որի աւարտին տեղի ունենալու է աւանդական Խաչվերացի ռեհանով անդաստան: Պատարագելու է Արժ. Տ. Վրթանէս Քհնյ. Բաբախանեանը:
Կրօնական արարողութեանց նախագահելու եւ քարոզելու է՝
Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը (Առաջնորդական փոխանորդ)
Սկիզբ ս. Պատարագի՝ ժամը 4:30-ին
Քարոզ՝ ժամը 5:30-ին
Անդաստան՝ ժամը 6։00-ին
Երկուշաբթի 18 սեպտեմբեր 2017-ին, յիշատակ մեռելոց է.
Կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին, որ ներկայ լինեն վերոյիշեալ կրօնական արարողութեանց հաղորդւելու համար խաչի ու խաչեալի խորհրդով: