Պատւական ընտանիքներ,
Յաւերժացնելու համար մեր անձնուրաց նահատակների յիշատակը, և ընդառաջելով Թեհրանի «Բաղ Մուզէյէ Դեֆաէէ Մողադդաս»-(باغ موزه دفاع مقدس) ի դիմումին, համաձայնութիւն ենք ձեռք բերել, որպէսզի նոյն թանգարանի մի յատուկ բաժնի ցուցափեղկերում ցուցադրել մեր անմահ նահատակներից մնացած յիշատակները։
Դրանք կարող են լինել նահատակների զինւորական կամ սովորական հագուստեղէններ, նամակներ, կօշիկներ (զինւորական), դպրոցական ժամանակներից մնացած դասագիրք, տետրակ, ձեռագրեր, վկայական, խմբային լուսանկարներ, ընկերական խմբային լուսանկարներ, մեքենավարութեան արտօնագիր, սկաուտական կամ մարզական զգեստներ, մանկական լուսանկարներ, ձայնագրւած կամ տեսագրւած երիզներ, ստացւած գնահատականներ, զինւորական ծառայութեան կամ նահատակութեան կապակցութեամբ որևէ փաստաթուղթ՝ (برگه صوت سانحه، برگه اعزام و ...)և ընդհանրապէս բոլոր այն ինչերը, որոնք թարմացնելու են նահատակների յուշերն ու յիշատակները։
Կարևոր փաստաթղթերն ու նամակները պատճէնահանւելու եւ իսկականը վերադարձւելու են պատւական ընտանիքներին։
Յաւելեալ տեղեկութիւնների համար կարող էք կապւել հետեւեալ հեռախօսահամարով՝ 0937.297.1621։
Թ.Հ.Թեմի «Հայ Անձնուրացների Արժէքները Պահպանող Յանձնախոումբ»